00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերն ինձ արցունքներով են դիմավորում. հայ հեծանվորդը շուրջերկրյա ճամփորդության է դուրս եկել

© Одноклассники/Артур Оганянвелотурист Артур Оганян
велотурист Артур Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արթուր Օհանյանն ու նրա շունը Հայաստանից Ղրղըզստան են հասել հեծանվով։ Ճանապարհին հանդիպած մարդիկ զարմացել են` ինչպես է նա այդքան երկար ու բարդ ճանապարհը հաղթահարել հեծանվով, այն էլ` շան հետ։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Արթուր Օհանյանը որոշել է Գրաֆ անունով գերմանական հովվաշան հետ շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացնել հեծանվով։

Այս տարվա հունվարից ի վեր նա արդեն անցել է Իրանով, Թուրքմենստանով, Ղազախստանով և հասել է Բիշքեկ։

«Ճամփորդությունների ժամանակ հեծանիվիս եռագույնն է ամրացված։ Տարբեր երկրներում, քաղաքներում, գյուղերում հայերն ինձ արցունքներով էին դիմավորում։ Նրանք տեսնում են դրոշը, ինձ, ուրախանում են հայրենակցի հետ հանդիպումից։ Սա է իմ շուրջերկրյա ճանապարհորդության ամբողջ իմաստը», — ասում է Օհանյանը։

Նրա խոսքով` յուրաքանչյուր երկրում նրան գրկաբաց են դիմավորում, նույնիսկ եթե նա լեզվին չի տիրապետում։

«Ես պարսկերեն չգիտեմ, բայց իրանցիների հետ մի կերպ հասկանում էինք միմյանց։ Ասեմ, որ ինձ ամեն տեղ էլ ջերմ են ընդունում։ Իսկ իմ գերմանական հովվաշունը չի հոգնում ճանապարհին, ինչը շատերին է զարմացնում», — նշում է Sputnik Արմենիայի զրուցակիցը։

© Одноклассники/Артур ОганянԱրթուր Օհանյան
велотурист Артур Оганян - Sputnik Արմենիա
Արթուր Օհանյան

Հիմա Արթուրը Բիշքեկում է, Չինաստան գնալու համար վիզայի է սպասում։ Այնտեղից նա Յակուտիա է ուղևորվելու, Յակուտիայից էլ` Լատվիա, Լիտվա ու Կալինինգրադ։

Շուրջերկրյա ճանապարհորդություն ձեռնարկած հեծանվորդը պետք է ունենա կայուն հոգեբանություն ու մարդկանց հետ շփվելու ունակություն։ Բոլոր այլ հարցերը, հատկապես` ֆինանսական, երկրորդ պլան են մղվում։

«Պետք է կարողանաս մարդկանց հետ շփվել, ընդհանուր լեզու գտնել. նրանք ամենուրեք շատ տարբեր են», — ասում է Օհանյանը։

Հեծանվորդն ու նրա Գրաֆը շուրջերկրյա ճանապարհորդության են դուրս եկել 2017 թվականի հունվարին։

Լրահոս
0