ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է Սամվել Բաբայանին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին:
«Սամվել Բաբայանն ու նրա մարզչական շտաբը չկարողացան լուծել Աշխարհի առաջնություն դուրս գալու առաջադրանքը: Այդ պատճառով Ուզբեկստանի հավաքականի մարզչական շտաբն ամբողջությամբ ազատվել է»,- ասված է ֆեդերացիայի պաշտոնական կայքում:
Ավելի վաղ Բաբայանը Հարավային Կորեայի հավաքականի հետ որակավորման փուլի տնային խաղից հետո (0-0), ենթարկվել էր լրագրողների քննադատությանը: Այդ խաղի արդյունքը Ուզբեկստանի հավաքականին զրկել էր Մունդիալ գնալու շանսերից: