00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օտարերկրացու աչքերով. ի՞նչն է Ղրիմի բնակչին ցնցել Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsBasejumping в Татеве
Basejumping в Татеве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստան այցելած զբոսաշրջիկները հաճախ են իրենց ճամփորդական տպավորությունների մասին պատմում սոցիալական կայքերում։ Ղրիմի բնակիչ Անդրեյ Տեսլենկոն բացառություն չէ։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Սոցիալական կայքերը լեփ-լեցուն են այն զբոսաշրջիկների լուսանկարներով, որոնք իրենց հանգիստն անցկացրել են Հայաստանի տարբեր անկյուններում։

Ղրիմում բնակվող Անդրեյ Տեսլենկոն Հայաստան կատարած ճամփորդության մասին խոսել է Sputnik Արմենիայի թղթակցի հետ։

«Ճանապարհորդությունը սկսվեց Կրասնոդար–Երևան չվերթից։ Ինձ դիմավորեց սովորական շոգն ու անսովոր չոր լեռնային օդը։ Այսինքն` այն ինձ համար սովորական էր, երբ փոքր էի, բայց արդեն տևական ժամանակ է` ապրույմ եմ ծովափնյա խուլ գավառում։ Եվ այսպես, ես ունեի 10 օր ու շատ տպավորություններ ստանալու ցանկություն։ Նախօրոք սկսեցի բազմաթիվ էքսկուրսիաներ ամրագրել ու սկսեցի ուսումնասիրել Հայաստանի կյանքը», — ասաց Անդրեյը։

Առաջին էքսկուրսիան նրան տարավ Հովանավանք ու Ստեփանավանի Դենդրոպարկ։ Ճանապարհին մտավ հայտնի «Գնթունիք», որտեղ զբոսաշրջիկները համտեսում են հայ խոհարարների պատրաստած համեղ թխվածքները։

Главное — помахать ногами #армения #апаран #гнтуник #пекарня

Публикация от Андрей Тесленко (@alien.storm) Авг 27 2017 в 12:28 PDT

 

Անդրեյի խոսքով` արևելյան Ղրիմի ու Հայաստանի բնությունը գրեթե նույնն է։

«Այրված տափաստաններ, ծառերի բացակայություն ու դեղին բլուրներ։ Ես լրիվ այլ կերպ էի պատկերացնում լեռնային երկիրը։ Ուզում էի Ստեփանավանի Դենդրոպարկը տեսնել։ Զարմացա, որ այդքան փոքր է, բայց անչափ գեղեցիկ», — ասաց զբոսաշրջիկը։

Անդրեյին ամենից շատ զարմացրել է Տաթևի աշխարհի ամենաերկար հետադարձ ճոպանուղին։

«Ճոպանուղու խցիկի մեջ իսկապես տպավորիչ էր։ Շատ եմ հավանել Սյունիքը` հետաքրքիր բնապատկերներ, անտառապատ սարեր, խոր ձորեր։ Տպավորիչ էր նաև Խնձորեսկը, ինչպես նաև այնտեղի ճոճվող կամուրջը, Արենին», — ասաց նա։

 

Զբոսաշրջիկին տպավորել է նաև Երևանը։ Նրա խոսքով` Հանրապեոտւթյան հրապարակի երգող շատրվանները, գիշերային քաղաքը, տպավորիչ Կասկադը մայրաքաղաքն ինքնատիպ են դարձնում։

Համեմատելով հայկական լճերը` Ղրիմի բնակիչը նշեց, որ Քարի լիճն ավելի շատ է հավանել, քան Սևանը։ Ասում է` լիճը սառն է, լեռնային ու պայծառ։ Իսկ լեռները, Անդրեյի խոսքով, մոռանալ չի լինի` իսկապես չափազանց յուրահատուկ են։

А из нашего окна — гора толстая видна. #арарат #армения #хорвирап

Публикация от Андрей Тесленко (@alien.storm) Авг 28 2017 в 11:16 PDT

 

Լրահոս
0