00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանում հայկական մեքենաների վթարից տուժածների վիճակը շարունակում է ծանր մնալ

© Sputnik / Aram NersesyanБольница. Капельница
Больница. Капельница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանից Ռուսաստան ընթացող հայկական պետհամարանիշներով ավտոբուսի՝ Վրաստանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում տուժած երիտասարդ կնոջ ու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր և ծանր։ Երեխային ներկա պահին երրորդ անգամ են վիրահատում։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. 24-ամյա Ալինա Մինասյանի և 12-ամյա Անուշիկ Մալխասյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր ու ծանր։ Այս պահի դրությամբ աղջկան արդեն երրորդ անգամն են վիրահատում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Միրիան սուրբ թագավորի և Նանա թագուհու անվան Մցխեթայի բժշկական կենտրոն» կլինիկայի ամբուլատորիայի բաժնի վարիչ Թեա Կվարացխելիան։

Машина скорой помощи - Sputnik Արմենիա
Վթար Երևան-Մոսկվա ավտոճանապարհին. զոհվածներից մեկը 7 տարեկան է

«Անուշիկ Մալխասյանին այս պահին երրորդ անգամ են վիրահատում։ Նրա վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ։ Ալինա Մինասյանի վիճակը ծանր է։ Նրան հիվանդանոց էին տեղափոխել գլխուղեղի արյան զեղումով»,– ասաց Կվարացխելիան։

Նրա խոսքով` վաղ է որևէ կանխատեսում անել, սակայն նրանք անում են հնարավոր ամեն բան հիվանդներին ոտքի կանգնեցնելու համար։ Եվս մեկ տուժածի՝ 36-ամյա Ռոման Հայրապետյանի, ճակատագիրը դեռ պարզ չէ, քանի որ տվյալ բուժհաստատությունում տեղյակ չեն, թե նա որ կլինիկայում է գտնվում։

Հայաստանից Ռուսաստան մեկնող հայկական պետհամարանիշներով ավտոբուսի՝ Վրաստանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 43-ամյա Լուսինե Մինասյանը, որը գտնվում էր Mercedes մակնիշի ավտոմեքենայի ղեկին, և 7-ամյա Մաքսիմ Մինասյանը տեղում զոհվել են։ Միջադեպը տեղի է ունեցել ժամը 03.39–ին Մցխեթա քաղաքի մերձակայքում։ Նախնական տվյալների համաձայն բախվել են Mercedes մակնիշի մարդատար ավտոմեքենան և Երևանից Մոսկվա ընթացող ուղևորատար ավտոբուսը։

Ավտոբուսը գրանցված է եղել Երևանում բնակվող Գոռ Թադևոսյանի անունով։

Լրահոս
0