ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը` հղում անելով Վրաստանում ՀՀ դեսպանությանը։
«Տուժածները տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկություն կտրամադրի ավելի ուշ:
Դեսպանությունը ցավակցում է զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին, արագ ապաքինում մաղթում տուժածներին:
Նշենք, որ ըստ տեղեկությունների` այսօր` ժամը 04։00-ի սահմաններում, Նատախտարի շրջանում բախվել են Mercedes և Setra մակնիշների ավտոմեքենաները։ Հայկական ԶԼՄ–ները հայտնում են, որ
ավտոբուսը հաշվառված է Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ Գոռ Թադևոսյանի անվամբ և ուղևորներ էր փոխադրում Ռուսաստանի Դաշնություն։