ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Սանկտ Պետերբուրգ քաղաքի փրկարարները Նևա գետից դուրս են բերել ջրահեղձ եղած տղամարդու դի, որը ծնունդով Հայաստանից է: Այս մասին նշված է «Նևսկիե նովոստի» կայքում։
Քաղաքի իրավապահ մարմիններն այժմ պարզում են տղամարդու մահվան հանգամանքները: Հաղորդագրության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Հայտնի է նաև, որ ծնունդով Գյումրիից տղամարդը Սանկտ Պետերբուրգ էր եկել Կրասնոդարի երկրամասից. նրա մոտ հայտնաբերվել է գնացքի տոմս:
Տղամարդու մոտ եղել են նաև փաստաթղթեր ու 2 բջջային հեռախոս: