Ասուլիսի մասնակիցները կխոսեն կենտրոնական դամբարանի պեղումներից հայտնաբերված գտածոների`բրոնզե ապարանջանների, ջնարակված ուլունքահատիկների, երկաթե նիզակների, եռոտանի թասերի, թռչնակերպ ծորակով անոթների, սև փայլեցված սափորների, մեծ քանակությամբ այլ խեցեղենի մասին:
Ասուլիսի ընթացքում կներկայացվեն նաև պեղումներից հայտնաբերված հնագիտական արժեք ներկայացնող որոշ իրեր:
Ասուլիսի բանախոսներն են`
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանը,
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։
Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։
«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։