2017 թվականի աշնանը տեղի կունենա «Արմենիա Տուրիստիչեսկայա» – 2017 ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ մրցանակներ են ստանում զբոսաշրջության ոլորտի լավագույնները։ Միջոցառման նպատակն է՝ զարգացնել զբոսաշրջության ոլորտը, բացահայտել ամենահաջողակ նախագծերը։ 12 անվանակարգ կա, դրանց թվում` Էքստրեմալ տուրիզմի տարվա, ազգային ավանդույթների պահպանման, տարվա տուրիստական, տարվա թանգարան և այլ նախագծեր։
Մրցանակաբաշխությունը կուղեկցվի Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգային ծրագրով։
Միջոցառմանը հրավիրված են Հայաստանի արտասահմանյան դեսպանատների աշխատակիցներ, կառավարության, բիզնեսի, գիտական ու մշակութային շրջանակների ներկայացուցիչներ։
Ասուլիսի բանախոսներն են`
«Արմենիա Տուրիստիչեսկայա» ամսագրի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյան,
«Արմենիա Տուրիստիչեսկայա» ամսագրի գլխավոր խմբագիր Ռուբեն Փաշինյան,
«Արմենիա Տուրիստիչեսկայա» մրցանակաբաշխության ղեկավար Անահիտ Գևորգյան,
«Արմենիա Տուրիստիչեսկայա» մրցանակաբաշխության համակարգող Նարինե Սարգսյան։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։
Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։
«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։