ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Թե ինչով են տարբերվում ինքնաթիռները, որոնցով թռչում են ԱՊՀ երկրների նախագահները` պարզել է Sputnik Ղրղըզստանը։ Պարզվեց, որ երկու երկրների առաջնորդներ հրաժարվել են հատուկ ինքնաթիռներից։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրում է հայտնի «Բոինգի» եվրոպական մրցակից Airbus A320–ը։ Այդ մոդելը շատ հայտնի է աշխարհում։ Աշխարհի 4242 օդանավերից մեկը, որով թռչում է Սարգսյանը, զարդարված է Հայաստանի զինանշանով ու եռագույնով։

Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիոևը, գործընկերոջ պես նախընտրում է Airbus A320-ը։ Թեև Չինաստան նա թռել է Boeing 767-300ER–ով։ Այդպիսի օդանավերից են օգտվում նաև Ադրբեջանի ու Բելառուսի նախագահները։
Ադրբեջանի նախագահը թռչում է Boeing 767-300-ով։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամպերին է նայում Boeing 738BBJ ինքնաթիռից։ Արտադրողը ուղևորներին խոստանում է «առանձնահատուկ հարմարավետ» պայմաններ։ Հայտնի է, որ այդ մոդելը գնվել է հենց կոնվեյերից, իսկ ևս մի օդանավ` Boeing-767-300ER–ը, նախկինում պատկանում էր Թուրքմենստանի հանգուցյալ նախագահ Սաֆարմուրատ Նիազովին։
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովը, հրաժարվելով հանգուցյալ գործընկերոջ ինքնաթիռից օգտվելուց, վաճառելով այն Լուկաշենկոյին, սկսել է թռչել Boeing 777-200–ով։

Ղազախստանի առաջին դեմքերին սպասարկող պարկում ավելի քան տասը ինքնաթիռ ու ուղղաթիռ կա։ Տարբեր հաշվարկներով՝ Նուրսուլթան Նազարբաևն, ընդհանուր առմամբ, տարվա մեջ օդում անցկացնում է մոտ վեց օր։

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը թռչում է 1993 թվականի Տու–154 ինքնաթիռով։ 2017 թվականի սկզբին Ռուսաստանի պաշտպանության նախագահ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ պետք է այդ մոդելի շահագործման դադարեցման մասին հարցը քննարկել 2016 թվականի դեկտեմբերի 25–ին Սև ծովում տեղի ուենցած ավիավթարի պատճառով։
Իգոր Դոդոնն այլ երկրների տարածք չի ներխուժում իր երկրի զինանշանի ու դրոշի պատկերով օդանավով։ Նա նախընտրում է օգտվել սովորական չվերթերից, հաճախ` էկոնոմ դասի։ Դեպքեր են եղել, երբ նրա իշխող գործընկերները տեղ են հասցրել մոլդովական առաջնորդին։



ԻԼ–69–ը, որը տեղափոխում է Վլադիմիր Պուտինին, լրագրողներն անվանել են «Թռչող Կրեմլ»։ Օդանավի մեջ կա մի քանի աշխատասենյակ, մինի–մարզադահլիճ ու գիտաժողովների սենյակ։ Այդ օդանավում կա նաև վերակենդանացման հատված։ Շեշտը դրված է անվտանգության վրա, իսկ ավելորդ ճոխություններ այնտեղ չկան։

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հրաժարվել է անձնական ինքնաթիռ գնելուց, որպեսզի տնտեսի բյուջեի գումարը։ Սովորաբար, նա օգտվում է մասնավոր ընկերության ծառայություններից։