ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը որոշել են զորքերի կազմը, որոնք գործելու են ՀՕՊ Միացյալ տարածաշրջանային համակարգի շրջանակում՝ Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում, երեքշաբթի այս մասին հայտնել է գլխավոր շտաբի ղեկավար, ՌԴ Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ- լեյտենանտ Պավել Կուրաչենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Որոշվել է զորքերի ցանկը, որոնք Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունը հատկացնելու են Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ Միավորված տարածաշրջանային համակարգի կազմի համար»,- ասել է Կուրաչենկոն ՝ ՀՕՊ հարցերով Համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ սկսվել է ՀՕՊ Միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին երկու երկրների միջեւ համաձայնագրի գործնական իրականացմանն ուղղված փաստաթղթերի մշակումը։ Փաստաթուղթը ստորագրվել է Մոսկվայում 2015-ի դեկտեմբերի 23-ին ու վավերացվել է ՌԴ Պետդումայի կողմից 2016-ի դեկտեմբերին։ Համաձայնագիրը կնքվել է 5 տարի ժամկետով՝ 5-ամյա ժամկետներով ավտոմատ երկարացման հնարավորությամբ։