ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է հունգարացիներին, տեղեկացնում է armsport.am-ը:
Ընդմիջումից հետո Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից բացի, աչքի է ընկել Անդրե Սիլվան:
Շվեյցարիան արտագնա խաղում երեք անպատասխան գնդակ է ուղարկել Լատվիայի դարպասը և 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է B խումբը, իսկ պորտուգալացիները 21 միավորով երկրորդն են:
H խմբի կենտրոնական խաղում Բելգիան Վերտոնգենի և Լուկակուի գոլերի շնորհիվ 2:1 հաշվով պարտության է մատնել Հունաստանին: