00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել փորձագետ-բժշկին

© Sputnik / Aram NersesyanБольница. Капельница
Больница. Капельница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել զորակոչային հանձնաժողովի սրտաբան, փորձագետ-բժշկին:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) ութերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան փորձագետ-բժշկին: Այս մասին  հայտնում է Քննչական կոմիտեն։

Ժամկետային զինծառայողի մահվան մասին ահազանգը ստացվել է 2016թ. մայիսի 29-ին. նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է N զորամասի հրետանային դիվիզիոնի կառավարման կետում և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել: Նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Սուրեն Մոսիյանի մահվան պատճառ է հանդիսացել սուր սիրտ-անոթային անբավարարությունը, թոքերի այտուցը:

ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ նրա մոտ 2015թ. ամառային զորակոչի ընթացքում՝ «Արտաշատի բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկայում պարտադիր հետազոտության ժամանակ՝ ԷՍԳ քննությամբ, հայտնաբերվել են սիրտ-անոթային համակարգի ախտաբանական շեղումներ, որպիսի պայմաններում Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան, փորձագետ-բժիշկը Ս.Մոսիյանին չի ուղեգրել սրտաբանական կլինիկա՝ ստացիոնար, ավելի ծավալուն հետազոտությունների կատարման համար։ Փոխարենը՝ կատարված ոչ լիարժեք բժշկական զննության տվյալների հիման վրա՝ սրտաբանը եզրակացություն է տվել, որ Ս.Մոսիյանը պիտանի է զինվորական ծառայությանը:

Արդյունքում՝ տառապելով «առաջնային (իդիոպաթիկ) գերաճական կարդիոմիոպաթիա, չափավոր արտահայտված կարդիոմիոպաթիկ կարդիոսկլերոզ» հիվանդությամբ, ոչ լիարժեք բուժհետազոտման պայմաններում, Ս.Մոսիյանը 2015թ. հուլիսի 25-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Լրահոս
0