Sputnik Արմենիայի եթերում Զոհրաբյանը քննադատել է փաստաբան Մարինե Թովմասյանի տան դիմաց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կազմակերպած ակցիան:
«Այն ինչ կատարվում է փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ (բնակության վայրում պիկետ, պատիվն արատավորող լուսանկարների տարածում), անթույլատրելի է բոլոր տեսակետներից: Չի կարելի թույլ տալ, որ փաստաբանին՝ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ ճնշման ենթարկեն և կապ չունի ճնշումը պետական մարմինների կողմից է, թե հասարակության որոշ հատվածների»,- ասել է Զոհրաբյանը:
Ըստ նրա` փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ ճնշման նախաձեռնության հեղինակների հետևից գործող կամ այս ճնշումներից հաճույք ստացող որոշ փաստաբաններ լավ չեն պատկերացնում, որ այս վատ նախադեպից առաջինը իրենք են տուժելու: