00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օձուն. սելջուկներից փրկված «Աստվածամայրն» ու լեգենդար կաթողիկոսը

© Sputnik / Asatur YesayantsОдзунский монастырь, Армения
Одзунский монастырь, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանի բոլոր վանքերն ու եկեղեցիները նման են իրար, բայց միայն առաջին հայացքից... Իրականում յուրաքանչյուրն ունի իր առանձին պատմությունը, իր սրբություններն ու իր հերոսները...

Ժամանակի ընթացքում ավելի եմ համոզվում, որ Հայաստանն իրոք պատմության կվինտէսենցիա է։ Բավական է փորձել ինչ-որ պան պարզել որևէ եկեղեցու, հուշարձանի, բնակավայրի մասին, և դարերի խորքից եկած մի ամբողջ պատմություն է բացահայտվում, որը կապված է հայտնի մարդու կամ մարդկանց կյանքի հետ…

Դեբեդի կիրճի ձախ լանջի վրա տեղակայված Օձուն գյուղն ինձ միշտ գրավել է մաքուր օդով ու սքանչելի տեսարաններով։ Գյուղի գլխավոր տեսարժան վայրն ամենաբարձր հատվածում կառուցված հիասքանչ եկեղեցին է, որը երևում է գյուղի գրեթե յուրաքանչյուր կետից։

© Sputnik / Asatur YesayantsՕձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Одзунский монастырь, Армения - Sputnik Արմենիա
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Օձուն կատարած այցելությունից հետո ինձ անկեղծորեն հետաքրքրեց եկեղեցու և գյուղի պատմությունը։ Եվ ահա թե ինչ իմացա. պարզվում է` Օձունն աշխարհի հնագույն բնակավայրերից է։ Առաջին մարդիկ այստեղ են բնակվել մոտավորապես չորս հազար տարի առաջ։ Հենց դրա մասին են վկայում դեռևս խորհրդային տարիների պեղումների ընթացքում հայտնաբերված գերեզմանաքարերը։

Օձունը հայտնի է որպես 718 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս դարձած սուրբ Հովհաննես Գ-ի ծննդավայր։ Հովհաննես Գ Օձնեցին գիտնական աստվածաբան ու իրավագետ էր, ինչի համար ժողովուրդը նրան Իմաստասեր էր կոչել։ Նա հայ հոգևորականության անվանի ներկայացուցիչներից էր։ Հենց նա է առաջին հայկական եկեղեցական օրենքների հավաքածուի հեղինակը։ Բայց կաթողիկոսի ամենամեծ վաստակն այն է, որ կարողացել է դադարեցնել քրիստոնյաներին բռնի կերպով կրոնափոխ անելը (այդ ժամանակ Հայաստանը արաբական լծի տակ էր հայտնվել)։

«Ահեղ դատաստանի» հնագույն հարթաքանդակը

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի տեղում, ինչպես պատմեց մեզ վանքի քահանա Տեր Վրթանես Բաղալյանը, երկու-երեք հազար տարի առաջ միաստվածական վանք է եղել։

«Ավանդության համաձայն` I դարում Թովմաս առաքյալը Օձուն է հասել ու ապագա եկեղեցու վայրում երկու եպիսկոպոսի ու հինգ քահանայի է օծել։ «Օծել» բառից էլ առաջացել է եկեղեցու անվանումը», — ասում է Տեր Վրթանեսը։

© Sputnik / Asatur YesayantsՏեր Վրթանես
Иерей Врданес Багарян. Одзунский монастырь, Армения - Sputnik Արմենիա
Տեր Վրթանես

Հայտնի է, որ Թովմաս առաքյալն իր հետ բերել է Քրիստոսի բարուրաշորը, որն, ըստ ավանդության, թաղված է Սուրբ Աստվածածնի մայր խորանի տակ։

IV դարում հնագույն վանքի տեղում Գրիգոր Լուսավորիչը եկեղեցի է կառուցել, որը գմբեթավոր բազիլիկ կառույց է։

Հետագայում Հովհաննես Օձնեցին վերակառուցել է այն, հենց այդ ժամանակ է վանքը ներկայիս տեսքը ստացել։

«Գմբեթն ու սյուները VIII դարում են կառուցվել։ Կիրակոս Գանձակեցին իր «Պատմություն Հայոց» աշխատության մեջ հիշատակում է, որ սուրբ Հովհաննես Գանձակեցին վերակառուցել է վանքը, դարձրել է կամարաձև ու գմբեթավոր»,- պատմում է տեր Վրթանեսը։

Եկեղեցու որմնանկարներն արվել են 728-731 թվականներին։

Տեր Վրթանեսի խոսքով` XII դարում սաստիկ կարկուտը կոտրել է կղմինդրե տանիքը, ու անձրևաջուրը փչացրել է որմնանկարները։ Հիմա այդ որմնանկարներից միայն փոքր հատվածներ են մնացել։ Ամբողջովին վերականգնվել է Աստվածածնին մանկիկի հետ պատկերող որմնանկարը։ Որմնանկարները վերականգնել են Վահագն Հովհաննիսյանը, Լևոն ու Արտակ Զաքարյանները։

Կնքավազանի վերևում գտնվում է Աստվածածնի ու Մանկիկի հարթաքանդակը։ Ինչպես պատմեց վանահայրը, V դարում այն եկեղեցու մուտքի մոտ է եղել, բայց հետո ներս են վերել թուրք-սելջուկներից փրկելու համար։

© Sputnik / Asatur YesayantsՕձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի - Sputnik Արմենիա
1/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
© Sputnik / Asatur YesayantsՕձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի - Sputnik Արմենիա
2/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
© Sputnik / Asatur YesayantsՕձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի - Sputnik Արմենիա
3/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
© Sputnik / Asatur YesayantsՕձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի - Sputnik Արմենիա
4/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
© Sputnik / Asatur YesayantsՕձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի - Sputnik Արմենիա
5/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
© Sputnik / Asatur YesayantsՕձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի - Sputnik Արմենիա
6/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
© Sputnik / Asatur YesayantsՕձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի - Sputnik Արմենիա
7/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
© Sputnik / Asatur YesayantsՕձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի - Sputnik Արմենիա
8/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
© Sputnik / Asatur YesayantsՕձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի - Sputnik Արմենիա
9/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
© Sputnik / Asatur YesayantsՕձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի - Sputnik Արմենիա
10/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
© Sputnik / Asatur YesayantsՕձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի - Sputnik Արմենիա
11/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
1/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
2/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
3/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
4/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
5/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
6/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
7/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
8/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
9/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
10/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
11/11
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի

«Աստվածածնի ու մանկիկի դիմագծերը խոշոր են։ Դա վկայում է, որ հարթաքանդակը բավականին բարձր տեղում է եղել։ Սակայն VIII դարում այն հանել են իր տեղից, հակառակ դեպքում սելջուկները կոչնչացնեին հարթաքանդակը», — ասում է քահանան։

Հիմա մուտքի վերևում V դարում ստեղծված «Ահեղ դատաստանի» պատկերն է։ Տեր Վրթանեսի խոսքով` սա «Ահեղ դատաստանը» պատկերող աշխարհի ամենահին հարթաքանդակն է։ Վանքում մոտ 20-25 քանդակ ու քանդակների հատվածներ կան, որոնք թվագրվում են IV դարով։

Օձունի եկեղեցին արդեն մի քանի տարի է` վերականգվում է։ Այս տարվա հոկտեմբերին աշխատանքները կավարտվեն, ու ամբողջովին վերականգնված վանքը դռները կբացի հավատացյալների առաջ։

Русская версия

Լրահոս
0