ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Մաքսիմ Մանուկյանի և Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերն հենց մրցավայրում դիտելուց հետո մոսկվաբնակ հայ գործարար Էդգար Արամյանը որոշել է պարգևատրել հայ մարզիկներին: Տեղեկությունը հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Էդգար Արամյանը մեքենաներ է նվիրել աշխարհի չեմպիոններին։
«Այնքան եմ երկրպագել, գոռացել նրանց անունները, որ նույնիսկ ձայնս դեռ չի վերականգնվել: Սպորտի նկատմամբ շատ ուշադիր եմ, հատկապես հայ մարզիկների մրցելույթների: Նրանց ցանկացած հաղթանակ նաև իմն է»,-ասել է բարերարը։
Արամյանն ընդգծել է, որ երկու չեմպիոնների նմանները ծնվում են հարյուր տարին մեկ անգամ: Նշել է, որ հաղթանակող մյուս բոլոր մարզիկների կողքին կլինի ոչ թե խոսքով, այլ գործով:
Աշխարհի չեմպիոնները նույնպես շնորհակալություն են հայտնել գործարարին՝ իրենց և սպորտի նկատմամբ ուշադրության համար: