00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սատկած խոզուկը և լկտի ծիտը. ինչ են ուզում սովորեցնել հայկական դասագրքերի հեղինակները

© Sputnik / Lusine AdamyanАрмянские учебники
Армянские учебники - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հաճախ սոցցանցերում կարելի է տեսնել դպրոցական դասագրքերում ներկայացված հիմար բանաստեղծությունների կամ աբսուրդ առաջադրանքների օրինակներ: Sputnik Արմենիան նոր ուսումնական տարվան ընդառաջ որոշել է ծանոթանալ խնդրին:

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Դպրոցական դասագրքերում առկա բացթողումները, վրիպակները, սխալ առաջադրանքներն ու անհեթեթ բանաստեղծություններն առաջին տարին չէ, որ զվարճացնում են աշակերտներին և անելանելի վիճակի մեջ դնում ինչպես ուսուցիչներին, այնպես էլ ծնողներին: Ու թեև որոշ ծնողներ խոստովանում են, որ վերջին մի քանի տարիների ընթացքում որոշակի դրական փոփոխություններ, այնուամենայնիվ, տեղի են ունեցել, դասագրքերի անորակ կազմությունը դեռևս արդիական խնդիր է:

Զարմացած ծնողները երբեմն դասագրքերից սքրինշոթեր են տեղադրում համացանցում:

Օրինակ՝ այս «գլուխգործոցը», որում հովիվը քարը ծաղկից և նույնիսկ գառից տարբերել չի կարողանում:


Ահա բովանդակությունը.

Գունավոր է ու սիրուն

Հայաստանում ամեն քար:

Հովիվն էլ է զարմանում.

Ո՞րն է ծաղիկ, ո՞րը` քար:

Չի տարբերում նա անգամ`

Ո՞րն է քարը, ո՞րը` գառ:

Պատահել է` գառան տեղ

Գյուղ է քշել մի մեծ քար:

Գունավոր է ու խելառ

Հայաստանում ամեն քար:

Հետաքրքիր կլիներ այս բանաստեղծության հեղինակին հարցնել, թե ի՞նչ էր նա կոնկրետ ցանկանում սրանով սովորեցնել երեխային:

Մյուս բանաստեղծությունը նույնիսկ մեկնաբանելու կարիք չունի, բավական է միայն ասել նրա վերնագիրը` «Լկտի ծիտը»:

Եվ ևս մեկ գլուխգործոց.

Կար մի խոզուկ, փոքրիկ էր,

Որովհետև նա մեծ չէր,

Այդ խոզուկը նիհար էր,

Որովհետև նա գեր չէր,

Եվ չէր վազում բակով մեր,

Որովհետև սատկել էր:

Իսկ հիմա փորձեք հասկանալ ռուսաց լեզվի դասագրքում զետեղված հանձնարարությունը:

Իսկ այս մի օրինակում երեխաներին սովորեցնում են, որ «ավտո» բառը, գրվում է ոչ թե «վ»-ով, այլ «ֆ»-ով: Մի խոսքով, անհասկանալի իրավիճակ է…

Բարձր դասարանի դասագրքերում այլ խնդիրներ կան. այնքան բարդ տեքստեր են գրված, որ ոչ միայն երեխաները, այլև ծնողները հաճախ ոչինչ հասկանալ չեն կարողանում:

Երեխային օգտակար տեղեկություն տալու փոխարեն, դասագիրք կազմողները, օրինակ, աշխարհագրության դասագրքի հեղինակները որոշել են դասագրքի մի մեծ գլուխ նվիրել Աֆրիկայի քաղաքներին ու գյուղերին: Հարց է առաջանում` ինչի՞ համար է դա պետք հայ երեխաներին:

Փոփոխություններ են սպասվում

Վերջերս ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Աշտարակում կազմակերպած գիտաժողովի ընթացքում, կրթական ոլորտում սպասվող բարեփոխումների մասին խոսելիս, նշել էր, որ դասագրքերը կատարելագործվելու են:

Серго Ерицян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Դասագրքերի լեզուն վախեցնում է անգամ Լեզվի տեսչության պետին

«Խորհրդային ժամանակներում ոչ մի հանրապետություն դասագիրք չէր կազմում. դրանք բոլորը Մոսկվայում էին գրում: Այդ իսկ պատճառով նախկին ԽՍՀՄ և ոչ մի երկրում, բացի Ռուսաստանից, այդ դպրոցը չկա: Երբ մենք սկսեցինք կազմել մեր դասագրքերը, այդ գործով զբաղվում էր պրոֆեսորադասախոսական կազմը: Արդյունքում ոճը ակադեմիական, դժվարամատչելի ստացվեց: Ուսուցիչներ, իհարկե, մտնում էին կոմիտեի կազմի մեջ, սակայն նրանք մեծ ազդեցություն չունեին», — նշեց նախարարը:

Մյուս կողմից, Մկրտչյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դասագրքերի բաովանդակությունը նույնն է մնացել, այն դեպքում, երբ դասաժամերը կրճատվել են

«Եթե վերցնենք, օրինակ, պատմության դասգիրքը, ապա կտեսնենք, որ ամբողջ Ոսկե դարին ընդամենը մեկուկես էջ է նվիրված: Այդ իսկ պատճառով այնտեղ միայն իրար հետևից ազգանուններն են թվարկված: Ուսուցիչն այդ դասագրքից օգտվել չի կարող և երեխաներին անգիր անել է տալիս այդ անունները, քանի որ դրանք կան ստուգողական թեստերում: Արդյունքում, աշակերտը չգիտի ո՛չ Խորենացի, ո՛չ Փարպեցի (5-րդ դարի հայ պատմիչներ — խմբ.)», — ընդգծեց նա:

Նախարարի խոսքով` այս ամենը բերում է նրան, որ երեխաների մոտ գիտելիքի նկատմամբ ատելություն է առաջանում:

«Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է դասագրքեր կազմելու դպրոց հիմնել: Հավանաբար, Մանկավարժական համալսարանում կամ ԵՊՀ-ում այդ նպատակով մագիստրոսական կուրս կբացենք: Մենք դրամաշնորհ ենք ստացել ԵՄ-ից և կփորձենք զարգացնել այդ ուղղությունը», — եզրափակել է նա:

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն իր հերթին ասաց, որ ուսումնական գործընթացը կազմակերպելու համար գիրքն անհրաժեշտ, սակայն ոչ պարտադիր պայման է:

«Նույնիսկ եթե մենք կատարյալ դասագիրք ունենանք, դա բավարար չէ ուսումնական գործընթացը լիարժեք կազմակերպելու համար», — նշեց նա:

Այն հարցին, թե ինչպես են այնուամենայնիվ կազմվում Հայաստանում դասգրքերը, Արշակյանը պատասխանեց, որ դրանով զբաղվում է Կրթության ազգային ինստիտուտը: Մասնավորապես, մրցույթ է հայտարարվում, որում բոլոր ներկայացված գրքերը պետք է համապատասխանեն որոշակի չափանիշներին: Ընտրված շտեմարանները մեկ տարվա ընթացքում թեստավորում են անցնում:

Դասագրքեր կազմելու դպրոցի ստեղծման մասին նախարարության ծրագրերն, անկասկած, ուրախալի են: Սակայն պետք է հասկանալ, որ ոչ այս, ոչ էլ հաջորդ ուսումնական տարում պետք չէ սպասել բոլոր խնդիրների լուծմանը:

 

Լրահոս
0