00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աննա Նեդելկո․ «Անկեղծ հուզվում եմ «Ты супер! Танцы» նախագծի մասնակիցների համար»

© SputnikАнна Неделько
Анна Неделько - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik-ի հատուկ թղթակից Աննա Նեդելկոն ներկայացրել է իր աշխատանքային առօրյան, պատմել «Ты супер! Танцы» մրցույթի` ԱՊՀ ու Բալթյան երկրների մասնակիցների մասին։

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik.

Մոսկվայի մոտ գտնվող «Գլավկինո» կինոհեռուստատեսային համալիրի տաղավարներում աղմուկ է, բեմում նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում։ Այստեղ է կայանալու ծնողական խնամքից զրկված երեխաների մասնակցությամբ նոր նախագծի նկարահանումը։ Երեխաները պատրաստվում են, խնամակալները` հուզվում, ժյուրիի անդամներն ու աստղային հյուրերը` այսուայն կողմ գնում։

Прогулка участников Ты супер.Танцы! по Москве - Sputnik Արմենիա
«Պարը կյանք է». մոսկովյան զբոսանք "Ты супер! Танцы" նախագծի մասնակիցների հետ

Այդ խառնաշփոթի մեջ վազվզում է վառ արտաքինով, գեղեցիկ, սևահեր մի աղջիկ` բարձրակրունկ կոշիկներով, ձեռքին` բարձրախոս։ Ժամանակ առ ժամանակ նա կանգ է առնում հերթական երեխայի մոտ, գրկում նրան, ինչ-որ բան ասում ու հեռանում։ Աննա Նեդելկոն է, որն առաջիկա ամիսների ընթացքում Sputnik-ի ընթերցողներին պատմելու է «Ты супер! Танцы!» նախագծի ԱՊՀ և Բալթյան երկրներից ժամանած մասնակիցների կյանքի ու ելույթների մասին։

«Ты супер! Танцы» նախագծի աշխատանքն ինձ համար լրիվ նոր ու շատ հետաքրքիր նախագիծ է։ Ես երբեք երեխաների հետ չեմ շփվել, նրանցից հարցազրույց չեմ վերցրել։ Խոստովանեմ՝ մի փոքր վախենալու էր, որովհետև չգիտեի` ինչ հարցեր ուղղեմ նրանց», — իր ապրումների մասին է պատմում Նեդելկոն։

Աննան խոստովանում է, որ հեռու է եղել ոչ միայն երեխաներից ու նրանց հույզերից, այլև պարից։ Նա մեծ վոկալային փորձ ունի՝ Նեդելկոն Մուրմանսկի Is Terra ռոք-խմբի մենակատարն է եղել։

«Ես երբեք չեմ պարել ու միայն հիմա երեխաների միջոցով տեսականորեն ծանոթանում եմ ոճերին ու ուղղություններին։ Նրանք ինձ ինչ-որ շարժումներ են ցույց տալիս, բայց ես լավ աշակերտ չեմ: Անվստահ քայլեր եմ անում, այն էլ այսպիսի բարձակրունկներով», — ասում է Նեդելկոն՝ցուցադրելով բարձրակրունկ կոշիկները։

«Եթե ոտքերս ցավեն այնպես, ինչպես հիմա, ապա մինչև նախագծի ավարտը ես ամենայն հավանականությամբ գեղեցիկ դիրքով կպառկեմ անկողնում։ Ծայրահեղ դեպում՝ գեղեցիկ դիրքով կնստեմ բազմոցին», — ծիծաղում է նա։

«Ты супер! Танцы» մրցույթի նկարահանումները մեկնարկել են, իսկ առաջին փուլի առաջին օրը հնարավոր կլինի դիտել սեպտեմբերի 2-ին, ժամը 20:00-ին НТВ հեռուստաալիքի եթերում և Sputnik գործակալության կայքէջում։ Իսկ հետո արդեն ամեն շաբաթ կկարողանաք լսել նրանց կյանքի պատմությունները, վայելել պարերը և զարմանալ այն անակնկալներից, որոնք պակասն այս մրցույթու չի զգացվելու։

Մրցույթը վարելու է Ալեքսանդր Օլեշկոն, ժյուրիի անդամներն են պարուսույց ու թատերական բեմադրությունների ռեժիսոր Եգոր Դրուժինինը, բալետի պարուհի և «Մեծ թատրոնի» մենակատար Քրիստինա Կրետովան, պարուսույց Եվգենի Պապունաիշվիլին, թատրոնի և կինոյի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը։

«Ты супер! Танцы» միջազգային մրցույթը, որն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik գործակալությունն ու ռադիոն, կմիավորի Ռուսաստանի, ԱՊՀ-ի ու Բալթյան երկրների տարբեր անկյուններում բնակվող տաղանդավոր երեխաներին և նրանց նվիրական երազանքներն իրականացնելու հնարավորություն կտա։

Մրցույթում Հայաստանը կներկայացնեն Գյումրիից Ռուսաստան մեկնած Աստղիկ Միքայելյանն ու Դավիթ Այվազյանը։

Русская версия

Լրահոս
0