ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Կոլումբիայի ապստամբները գերությունից փախչելու փորձի ժամանակ սպանել են ազգությամբ հայ ռուսաստանցի Արսեն Ոսկանյանին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայաբերելով «Ազգային ազատագրման բանակ» ապստամբ խմբավորման հայտարարությունը:
Ապստամբ հրամանատարներից մեկը, հայտնել է, որ Ոսկանյանի վրա կրակել են, երբ նա զինված խմբի անդամներից խլել է ձեռքի նռնակը և փորձել է փախչել:
Դեռ 2017 թվականի հունվարին ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կոլումբիայում ավարտվել է Արսեն Ոսկանյանի ազատագրման օպերացիան: Նշվում էր, որ ապստամբները նրան փոխանցել են օտարերկրա քաղաքացու: Սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նա չի ազատվել գերությունից: Ապրիլին հայտնի էր դարձել, որ Ոսկանյանը փախել է, դրանից հետո նրա ճակատագրի մասին որևէ լուր չկար:
Արսեն Ոսկանյանը գերի էր ընկել 2015թ նոյեմբերի 5-ին։ Կոլումբիայում նա թունավոր գորտեր էր որսում և վաճառում միջազգային շուկայում: