ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան քաղաքի Քանաքեռի գերեզմանատանն այրվել է մոտ 140 քմ բուսածածկույթ, Թումանյան թաղամասի թիվ 3 հասցեում գտնվող թիվ 170 ավագ դպրոցի մոտակայքում` մոտ 200 քմ, Խարբերդի ամառանոցներում՝ մոտ 600 քմ, Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 100 քմ բուսածածկույթ, Սոթք գյուղի հարակից դաշտերում՝ մոտ 50 հա:
Սյունիքի մարզի Ագարակ գյուղի Փելա սարի մոտակայքում այրվել է մոտ 300 քմ, Վերին Հանդ գյուղի մոտակայքում՝ մոտ 800 քմ, դաշտամիջյան հատվածում` մոտ 700 քմ, Սիսիան քաղաքի եկեղեցու մոտակայքում՝ մոտ 1.2 հա, Լոռու մարզի Օձուն գյուղի հյուսիսային հատվածում գտնվող «Թինաթին» կոչվող աղբյուրի մոտակայքում՝ 4000 քմ, Մեծ Այրում գյուղի հարավ-արևելյան հատվածում՝ 1 հա, Ակներ գյուղի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 3000 քմ խոտածածկույթ:
Հրդեհներ են գրանցվել նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղի դաշտամիջյան հատվածում. այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ և մոտ 4 հա խաղողի այգի, Լուսաձոր գյուղի սկզբնամասում` մոտ 1000 քմ խոտածածկույթ և մացառուտ, Իջևան քաղաքի Թուխիկյան փողոցի թիվ 25 հասցեում գտնվող թիվ 30/72 դպրոցի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Ազատամուտ գյուղի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 6 հա խոտածածկույթ և մոտ 1 հա մացառուտ, Այգեհովիտ գյուղի վերջնամասում` մոտ 8 հա խոտածածկույթ և մոտ 3000 քմ խաղողի այգի, Արարատի մարզի Մխչյան գյուղի Երկաթուղայինների փողոցում՝ մոտ 100 քմ խոտածածկույթ, Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 1500 քմ, Կոտայք-Կապուտան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում՝ մոտ 5000 քմ խոտածածկույթ, մասամբ այրվել՝ մոտ 10 դեկորատիվ ծառ։
Կոտայքի մարզի Զովունի գյուղի 8-րդ փողոցի մոտակայքում գտնվող այգում այրվել է մոտ 900 քմ խոտածածկույթ և 1 ծառ, իսկ 2 ծառ՝ մասամբ ջերմահարվել, Յաջի գյուղի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Արագածոտնի մարզի Օշական գյուղի բլուրի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում՝ մոտ 2 հա խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: