ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 2-ից 6-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին նշված է ՀՀ արտակարգգ իրավիճակների նախարարության կայքում:
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Սեպտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագության:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: Սեպտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր մայրքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 35-37, գիշերային ժամերին՝ 19-21 աստիճան տաքություն: