00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանն արդեն մեկ անգամ հրաժարվել է Արցախից

© Sputnik / Asatur YesayantsПамятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 2-ը ԼՂՀ Անկախության հռչակման օրն է։ Պատմաբան Մարինե Գևորգյանը կարծում է, որ Ադրբեջանն արդեն մեկ անգամ հրաժարվել է Արցախի նկատմամբ հավակնություններից։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik, Դիանա Հարությունյան. Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում արդեն երրորդ օրն է` տոնակատարություններ են: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այն նոր սահմանադրությամբ արդեն Արցախի Հանրապետություն է կոչվում ու 26 տարեկան է:

Հյուրերի ու պաշտոնական պատվիրակությունների ներկայությամբ սեպտեմբերի 1-ին բացվեց Արցախը Հայաստանի կապող երկրորդ ճանապարհը՝ այսպիսով ևս մեկ անգամ ապացուցելով Արցախի անկախության փաստի անշրջելիությունը:

«Դեռևս 1991 թվին օգոստոսին ակնհայտ էր, որ ԽՍՀՄ-ը կփլուզվի: Եվ առաջինը օգոստոսի 30-ին Բաքվում Ադրբեջանի Գերագույն Խորհուրդն ընդունեց Անկախության մասին հռչակագիր: Այսինքն՝ Ադրբեջանն առաջինն ինքը հրաժարվեց Խորհրդային Միության իրավահաջորդը լինելուց, հետևաբար նրա կազմում չէր կարող ներառվել Լեռնային Ղարաբաղը, — Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմական իրողությունները ներկայացրեց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարինե Գևորգյանը:

Ստացվում է՝ առաջինը հենց Ադրբեջանն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից: Լեռնային Ղարաբաղն էլ չկորցրեց պատմական պահն ու հնարավորությունները: Դեռ Հայաստանի Հանրապետության հռչակումից առաջ Արցախը հռչակվեց անկախ:

© Личный архивՄարինե Գևորգյան
Марине Геворгян - Sputnik Արմենիա
Մարինե Գևորգյան

«Անհրաժեշտ էր շտապել: Տեղի ունեցավ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան` բոլոր մակարդակների պատգամավորների մասնակցությամբ: Ընդունվեց հռչակագիր` Լեռնային Ղարաբաղի հռչակման որոշումով: Նախկին ԼՂԻՄ և Շահումյանի տարածքում ձևավորվեց Արցախի Հանրապետությունը: Ճիշտ հաշվարկված դիվանագիտական քայլ, որի համար պետք է շնորհակալ լինել 33-ամյա պատմաբան, Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին»,- նշեց Գևորգյանը:

Серж Саргсян вместе с Бако Саакяном присутствовали на церемонии открытия автодороги Варденис-Мардакерт - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը սեփական աչքերով է տեսել Արցախ տանող նոր ճանապարհը

Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։ Ձևավորվեց Գերագույն խորհուրդը: Առաջին նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը: Ստեղծվեց ԼՂՀ նախարարների խորհուրդ, որի վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը: ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարեց է ընդամենը 97 օր։ Նա սպանվեց:

ԼՂՀ դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն՝ սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով։ ԼՂՀ պետական օրհներգը «Ազատ ու անկախ Արցախն» է: Հայաստանի հանրապետության բանակի ձևավորմանը զուգահեռ ձևավորվեց նաև Արցախի բանակը:

Ադրբեջանը, պատմականորեն հրաժարվելով Արցախից, շարունակում է այդ տարածքի նկատմամբ հավակնությունները: 1991-ին հայկական պետություններին պարտադրվեց ծանր պատերազմ, 94-ին կնքվեց զինադադարը: Բայց պատերազմը դե ֆակտո շարունակվում է:

Նախորդ տարի հայկական պատմագրության մեջ նոր ձևակերպում ավելացավ` Արցախյան երկրորդ՝ Ապրիլյան պատերազմ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ միջնորդները շարունակում են աշխատել: Փորձագետների ձևակերպումներով՝ բանակցությունները փակուղում են:

Լրահոս
0