ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Sputnik տեղեկատվական գործակալությունն ու ռադիոն և «Տոդես» պարային համույթը Մուզեոն զբոսայգում «Ты супер! Танцы» նախագծի մասնակիցների համար վարպետության դասընթաց անցկացրեցին։ Ալլա Դուխովայի թատրոնի առաջատար մենակատարները բաց փորձ անցկացրեցին պատանի պարողների հետ և մրցույթի մասնակիցներին ժամանակակից պարի նոր տարրեր սովորեցրին։ Այս փորձը երեխաներին պետք կգա НТВ հեռուստաալիքով շոուն մեկնարկելու ժամանակ` սեպտեմբերի 2-ին։
«Մենք ուրախ ենք, որ մեզ հաջողվեց «Ты супер! Танцы» նախագիծը միջազգային դարձնել։ Մերձավոր արտասահմանի երկրներում Sputnik–ը հաջողությամբ քասթինգ իրականացրեց և նախագծին մասնակցելու համար ընտրեց պարողներ տասը երկրից` Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Թուրքմենիայից, Ուզբեկստանից։ Համոզված ենք, որ նրանք կկարողանան ցուցադրել իրենց տաղանդն ամբողջ աշխարհին։ «Տոդեսի» վարպետության դասընթացը երեխաներին անգնահատելի փորձ և մի շարք դրական հույզեր պարգևեց, իսկ հանդիսատեսը հնարավորություն ստացավ նման գեղեցիկ և դինամիկ պարային շոուի ականատես լինել», – ասաց Sputnik –ի գլխավոր խմբագրի տեղակալ Անդրեյ Բլագոդիրենկոն։
«Ты супер! Танцы» միջազգային մրցույթը, որն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik գործակալությունն ու ռադիոն, կմիավորի Ռուսաստանի, ԱՊՀ-ի ու Բալթյան երկրների տարբեր անկյուններում բնակվող տաղանդավոր երեխաներին և նրանց նվիրական երազանքներն իրականացնելու հնարավորություն կտա։
Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն և ռադիո է ` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն: