ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոս — Sputnik. Երեկ իրանցի երգչուհին ժամանել է Երևան։
Նա Instagram–ի իր էջում գրառում է կատարել, որից պարզ է դառնում, որ նրա համար հայաստանյան համերգը շատ սպասված է։
Գրառումը մակագրված է #finally (վերջապես) և #historyinthemaking (կերտելով պատմություն), #Armenia, #Yerevan հեշթեգերով և ունի ավելի քան 56.328 հավանություն:
Նշենք, որ սա Գուգուշի առաջին կենդանի մենահամերգն է Հայաստանում: Երգչուհին շատ սիրված և հայտնի էր ԽՍՀՄ-ում, «Երկար գիշեր» ֆիլմում կատարած իր դերով։
Հաբրահայթ Գուգուշը Կաննի, Սան Ռեմոյի, World Music Awards-ի ու մի շարք այլ համաշխարհային փառատոնների մրցանակակիրն է։ Նա բազմիցս կատարել է երգեր հայերենով, ինչի համար հաճախ քննադատվել է ադրբեջանական մամուլի կողմից: