ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանական կողմը կրակել է ԵԱԿՀ առաքելության մոնիթորինգի անցկացման ժամանակ: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց կրակոցների փաստը, բայց մոնիտորինգային խմբի մասին տեղեկություններ չհայտնեց:
ՀՀ ՊՆ-ն դեռևս այս մասին պաշտոնական տեղեկություն չի տարածել:
Հայտնի է, որ ԵԱՀԿ մոնիտորինգի խմբի կազմում է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը։
Կրակոցների մասին լուրը հաստատել է նաև ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
#Azerbaijan|i Armes forces opened fire during @OSCE monitoring on the state border with #Armenia, #Tavush region pic.twitter.com/fAWsp45A9I
— Tigran Balayan (@tbalayan) 31 августа 2017 г.