ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Թայվանի Թայփեյ քաղաքում ավարտվում է 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերը։ Անդրանիկ Թևոսյանը (70 կգ) սանդա ուշու մրցաձևի կիսաեզրափակչում չկարողացավ առավելության հասնել Իրանի ներկայացուցիչ Ջաֆար Շիրզադեհի նկատմամբ և բավարարվեց բրոնզե մեդալով։
Այսպիսով, Հայաստանի պատվիրակությունն ավարտեց մրցելույթները 29-րդ ամառային Ունիվերսիադայում։
Համաշխարհային ուսանողական խաղերի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ունեցավ կրկնակի չեմպիոն՝ ի դեմս մարմնամարզիկ Արթուր Թովմասյանի։
Մեր թիմի 16 մարզիկ հանդես եկավ յոթ մարզաձևում։ Ընդհանուր հաշվարկով հայ մարզիկները նվաճեցին վեց մեդալ՝ երեք ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե։