Բլոգի օրվա նախաձեռնողները կոչ են անում այն նվիրել տարբեր երկրներից տարբեր հետաքրքրություններ ունեցող գործընկերների հետ ծանոթությանը։ Դրա համար առաջարկվում է կարճ գրախոսականներ գրել հինգ տարբեր բլոգերների մասին ու օգոստոսի 31–ին հրապարակել դրանք` հեղինակների էջերին հղումներ անելով։ Համարվում է, որ ավելի լավ է այդ օրը գրել այն բլոգերների մասին, որոնք չեն համընկնում հեղինակի հետաքրքրությունների, նրա աշխարհայացքի ու դիրքորոշման հետ, որպեսզի և՛ հենց ինքը` օգտատերը, և՛ նրա ընթերցողները իրենց համար որևէ նոր բան բացահայտեն։
Տեսակամուրջի բանախոսներն են.
Երևանից`
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը,
Բաքվից`
Բլոգեր ու պատմաբան Ռիզվան Գույսենովը,
Բիշքեկից`
Բլոգեր Նուրայ Ռիսկուլովան,
Sputnik Ղրղըզստանի սյունակագիր Ասել Մինբաևան,
Քիշնևից`
Լրագրող Եկատերինա Կարաչկովսկայան,
Մինսկից`
Բլոգեր Իրինա Կասաբակալը,
Բելառուսի պաշտպանության նախարարությանը կից «Վայար» տեղեկատվական գործակալության նախկին ղեկավար, ներկայումս «Wargaming» ընկերության հատուկ նախագծերի մենեջեր Անդրեյ Շուբադերովը։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։
Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։
«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։