ԵՐԵՎԱՆ, 29 Օգոստոս — Sputnik. Ինչպես դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, Էրեբունու «Weekend» բիլիարդ բարում պատանդ վերցրած 23-ամյա աղջիկն այս պահին գտնվում է «էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:
Ականատեսների խոսքով` վիճաբանությունը սկսվել է առավոտից, ներսում նրանք ներսում երկուսով են եղել:
Նախնական տվյալներով` մոտ 30–ամյա տղամարդը դանակը պահել է կնոջ պարանոցին եւ սպառնացել, որ կսպանի նրան: Այդ ընթացքում հարձակվող տղամարդը ներսում եղած իրերը դուրս է շպրտել՝ կոտրելով բարի ապակիները:
Հիշեցնենք` ժամեր առաջ Երևանի Էրեբունի վարչական շրջանի բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ պատանդ էր վերցրել մի աղջկա և սպառնում է սպանել նրան։ Նշված շինության ապակիներն ամբողջովին փշրված են, գույքը՝ ջարդված։
Դեպքի վայր ժամանած իրավապահները տղամարդու հետ զրույցի են բռնվել, ու այդ ընթացքում, ըստ ականատեսների, դիպուկահարը գլխից վիրավորել է նրան:
Վերջինս հիվանդանոցում մահացել է։