00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերը Ջեքսոնի հանդեպ կամ հայ երկրպագուի անհավանական արարքը

© AFP 2024 / ALAIN FULCONIS / AFPМайкл Джексон, 1996 год
Майкл Джексон, 1996 год - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուղիղ 59 տարի առաջ այս օրը ծնվեց մի մարդ, որն իր կենդանության օրոք արդեն իսկական լեգենդ դարձավ։ Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրը Sputnik Արմենիան զրուցել է մեծ երաժիշտի հայ երկրպագուների հետ։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Փոփ–երաժշտության մեջ հայտնի երգիչը համարվում է ամենահաջողակ կատարողը, նա 15 անգամ ստացել է հեղինակավոր «Գրեմի» մրցանակը, նրա` վաճառված ձայնագրությունների թիվը հասնում է միլիարդի։ Մայքլ Ջեքսոնը 25 անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ 2009 թվականին Ջեքսոնը պաշտոնապես ճանաչվեց Ամերիկայի լեգենդ ու երաժշտական կուռք։

Երևի, ոչ մի աստղի մասին այդքան չեն գրել ու նկարահանել, ինչքան Մայքլ Ջեքսոնի։ Նրա կենսագրության բազում փաստեր հարցեր են առաջացնում, հակասությունները չափազանց շատ են… Փոփ–արքան բազմիցս հայտնվել է աղմկոտ խոսակցությունների կենտրոնում` ստիպելով ողջ աշխարհին մե՛կ ատել իրեն, մե՛կ սիրել։

Майкл Джексон и Лиза Мари с Белой Фаркашем в 1994 году - Sputnik Արմենիա
Անհայտ փաստ Մայքլ Ջեքսոնի կյանքից

Ինչևիցե, աշխարհով մեկ Մայքլ Ջեքսոնի ազդեցությունը միլիոնավոր մարդկանց վրա հսկայական է։ Նրա անձի ու արվեստի ազդեցությանը ենթարկվել են նաև մեր հայրենակիցները։

Երազանքի մեքենան` տոմսի փոխարեն

Քրիստիանին, անկասկած, կարելի է անվանել Մայքլ Ջեքսոնի ամենաթունդ երկրպագուներից մեկը ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում։ Նրա կիրքը փոփ–արքայի հանդեպ, կարծես, անսահման է։ Նա ապացուցել է դա մի արարքով, որն ամեն մեկը չէր համարձակվի անել։

Իր կուռքի Լոնդոնում կայանալիք համերգին գնալու համար Քրիստիանը վաճառել է մեքենան, որը ծնողները նրա 20–ամյակին էին նվիրել ու տոմս է գնել։ Նրա խոսքով` տոմսի իսկական արժեքը կազմում էր միայն 70 ֆունտ, սակայն դրանք վաճառքում չկային, ու նա գնել է վերավաճառողներից։ Այդ պատճառով բաղձալի տոմսի համար նա ստիպված էր 2400 ֆունտ վճարել։ Բայց ճակատագրի հեգնանքով` շրջագայությունից երեք շաբաթ առաջ երգիչը մահացավ… Քրիստիանը մինչ այժմ պահում է տոմսը, թեև դրա դիմաց նրան մեծ գումարներ են առաջարկել։

Ջեքսոնի համար պատրաստ էի սպանել

Արփին Ջեքսոնին հանճար է համարում, որի նմանը չի եղել ու չի էլ լինելու։ Նա հիշում է, որ փոքր ժամանակ, երբ ծնողները You are not alone երգն էին լսում, նա թաքնվում էր պահարանում։

Сет Роген и Майкл Джей Фокс вышли на сцену в машине DeLorean. 89-ая ежегодная церемония вручения кинопремии Оскар - Sputnik Արմենիա
Օսկար-89. բեմում կանգնած ավտոմեքենան ու երջանիկ աստղերը

«Ես գիտեի, որ նա այդ երգը կնոջն է նվիրել ու խելագարվում էի այն մտքից, որ նա այլ կնոջ համար է երգում», – պատմում է Արփին։

Նա խոստովանում է`կուռքի պատկերներով իրեր էր գողանում։

«Փոքր ժամանակ ինձ շատ գումար չէին տալիս, դրա համար անցումների տակից Ջեքսոնի պատկերով իրեր էի գողանում։ Ու գիտեք, ինձ մեկ էր` ինչ կլինի իմ հետ, եթե բռնվեմ։ Հիշում եմ, որ քիթս կոտրած անկողնում պառկած էի։ Բայց բավական էր հայրս Մայքլի տեսահոլովակներով սկավառակը բերեր, ես միանգամից մոռանում էի ցավերիս մասին ու երջանկանում։ Մի անգամ կռվել եմ տղաների հետ, որոնք փչացրել էին աշխատանքս` մի քանի ժամ խնամքով ավտոտնակի վրա կավիճով Մայքլ Ջեքսոնի անունն էի գրել», – պատմում է Արփին։

Նրա խոսքով` ինչ էլ անեն այսօր փոփ–կատարողները, ինչ նորույթ էլ փորձեն բերել այս ժանր, ամեն ինչի հիմքում, այսպես թե այնպես, Ջեքսոնի արվեստ է։

Նրա նմանը չկա

Ջեքսոնի ևս մի երկրպագու` Կարենը, կարծում է, որ երաժշտության պատմության մեջ նրա նմանը չկա։

«Ջեքսոնը, կարծես ունիվերսալ լիներ` առանց վառ արտահայտված տարիքի, մաշկի գույնի ու նույնիսկ սեռի։ Նրա արվեստով ոգեշնչված ժամանակակից արտիստները դրա վառ ապացույցն են։ Նրանք տարբեր ռասաների, տարիքի ու սեռի ներկայացուցիչներն են` Բրիթնի Սփիրսը, Ագիլերան, Բեյոնսեն, մյուս կողմից` Քրիս Բրաունը, Բրունո Մարսը, Աշերը… Ու այսպես անվերջ։ Եթե մտածենք, ապա դժվար թե կարողանանք նման օրինակ գտնել երաժշտության ու շոու–բիզնեսի մեջ», – ասում է Կարենը։

Նա հիշում է, որ փոքր ժամանակ, երբ նա ֆիզիկայից բան չէր հասկանում, հայտնի «լուսնային քայլվածքը» նրան անհավանական ու տրամաբանությանը չենթարկվող մի բան էր թվում։

«Ու երբ, որոշ ժամանակ անց, տեսա ամերիկյան տիեզերագնացների քայլերը Լուսնի վրա, բղավեցի. «Տես, մայրիկ, նրանք Ջեքսոնի նման են անում»։ Ու հետո միայն իմացա, որ նա նմանակում էր տիեզերագնացներին, իսկ մնացած հարցերում աշխարհը նմանակում էր Մայքլին», – ամփոփում է Կարենը։

2009 թվականին Մայքլ Ջեքսոնը հեռացավ կյանքից, սակայն միլինավոր երկրպագուների համար նա միշտ կենդանի է։

Լրահոս
0