00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ երեխաների ֆենոմենը. ինչպե՞ս անել, որ երեխան սիրի դպրոցը

© Sputnik / Asatur YesayantsШкола
Школа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեխաները 6–7 տարեկանում այսպես ասած «ճգնաժամային» տարիքում են, այդ պատճառով ծնողներն ու ուսուցիչները պետք է շատ նուրբ վերաբերվեն առաջին դասարանցիներին։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Ժամանակակից հայ երեխաները ձգտում են դպրոց գնալ, ուզում են սովորել, իսկ օրինակ, 80-90–ականների պատկերը մի փոքր այլ էր, ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը։

«Տղաս ասում է` ե՞րբ է ամառը վերջանալու, որ նորից դպրոց գնամ։ Դա ուղղակի զարմանալի է», – նշեց նա։

Ինչքա՞ն գումար է հարկավոր մեկ երեխային դպրոց ուղարկելու համար - Sputnik Արմենիա
Ուսումնական տարվա «գինը»

Հոգեբանը կարևորում է երեխային դպրոցին ճիշտ պատրաստելը, քանի որ նոր կյանքի այդ փուլին ֆիզիկապես ու հոգեպես անպատրաստ երեխան հետագայում կարող է բազում խնդիրների հանդիպել։

Նախադպրոցական տարիքի երեխաները, որոնք չեն ցանկանում դպրոց հաճախել, Խուդոյանի խոսքով, միշտ ճնշված են լինելու, ցանկանալու են բաց թողել դասերն ու խաղալ։

«Բայց կա երեխաների նաև այլ տեսակ։ Նրանք ուզում են դպրոց գնալ, իրենց ուրախացնում է «մեծ մարդու» կարգավիճակը», – ասաց Խուդոյանը։

Ամենակարևորը, որ ծնողներն ու ուսուցիչները ճիշտ մոտեցում գտնեն, կարծում է հոգեբանը։ Չէ որ, եթե զարգացման ընթացքում երեխան սիրի դպրոցը, ապա հետագայում նրան ավելի հեշտ կլինի հասակակիցների հետ շփվել, նա սիրով կվերաբերի ուսմանը։

Խուդոյանը կտրականապես դեմ է ագրեսիայի դրսևորումներին ու պատժամիջոցների կիրառմանը ծնողների ու ուսուցիչների կողմից, ավելի ճիշտ է գովելը։

Левон Мкртчян - Sputnik Արմենիա
Ինչպես են ծնողները դառնում դպրոցի թշնամիները. ԿԳ նախարարի պարզաբանումը

«90–ականներին մենք փորձարկում անցկացրինք։ Երևանյան դպրոցներից մեկու գտանք ամենավատ աշակերտին, որը թելադրության ժամանակ կարող էր 40 սխալ անել։ Երբ հաջորդ անգամ նա 35 սխալ արեց` գովեցինք նրան։ Այդպես նա տարվա վերջին գերազանցիկ դարձավ», – ասաց Խուդոյանը։

Նրա կարծիքով` պետք է գովել երեխային ու եթե հարկավոր է` խրախուսել լավ գնահատականների համար, որ երեխան ոգևորվի։

Հոգեբանը հիշեցրեց, որ 7–8 տարեկանում երեխաների մոտ սկսվում է զարգացման լրիվ այլ գործընթաց` սեռական զարգացում։ Դրանից փոխվում է նրանց բնավորությունը։

«Դրա հետ կապված երեխաների մոտ կարող են «դպրոցական վախեր» հայտնվել։ Չէ որ մանկապարտեզից հետո նա պետք է դրսևորի իրեն, հասակակիցների հետ ընդհանուր լեզու գտնի», – ասաց հոգեբանը։

Իսկ եթե երեխային չի հաջողվում ինքնարտահայտվել ու համակրանքի արժանանալ, ապա դասարանցիներն ու ուսուցիչները նրան անհարգալից են վերաբերվում։ Խուդոյանի խոսքով` այդ ժամանակ դպրոցում հայտնվում են «աստղեր», որոնց լրիվ այլ կերպ են վերաբերվում։

Անհաղթահարելի խնդիրների դեպքում հոգեբանը հորդորում է մասնագետի դիմել։

Լրահոս
0