00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բիթլիս-Թիֆլիս-Երևան. ինչպես փրկվեց Մշո Առաքելոց վանքի դուռը

© Из архива Р.ШухянаДверь монастыря Аракелоц в Муше
Дверь монастыря Аракелоц в Муше - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի այս հրապարակումը ներկայացնում է Արևմտյան Հայաստանի ևս մի մասունքի՝ Հայաստանի պատմության թանգարանում հանգրվանած և շուրջ ինը դար առաջ ստեղծված Մուշի Սուրբ Առաքելոց վանքի երկփեղկանի փայտյա դռան պատմությունը:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը մեծ ողբերգություն ապրեց: Օսմանյան Թուրքիայում իշխող երիտթուրքերի կառավարությունը, օգտվելով պատերազմական իրավիճակից, 1915 թվականին բռնի կերպով տեղահանեց և ցեղասպանության ենթարկեց Արևմտյան Հայաստանի հայ ազգաբնակչությանը: Բացի մարդկային ահռելի կորուստներից` թալանվեցին, ոչնչացվեցին և անդառնալի կորան հայ ժողովրդի կողմից դարերով ստեղծված բազում մշակութային արժեքներ:

Գիտական արշավախումբը

1916 թվականի առաջին ամիսներին Կովկասյան ճակատում տեղի ունեցած մարտական գործողություններից հետո ռուսական զինուժը, որի կազմում էին նաև հայ կամավորական ջոկատները, կարողացավ ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնել Արևմտյան Հայաստանի նահանգները: Հայերի տեղահանությունից հետո դեռևս մնացած իրեղեն մասունքները գտնելու և փրկելու նպատակով այս տարածքներում կազմակերպվեցին մի քանի գիտական արշավախմբեր:

© Public DomainՄշո Առաքելոց վանքը մինչև 1915 թիվը
Монастырь Аракелоц в Муше до 1915 года - Sputnik Արմենիա
Մշո Առաքելոց վանքը մինչև 1915 թիվը

Արշավախմբերից մեկի կազմում էր ընդգրկված նաև հնագետ-պատմաբան Սմբատ Տեր-Ավետիսյանը, որի ջանքերի շնորհիվ հաջողվեց փրկել ավելի քան հազար հայկական ձեռագրեր, պատմական վավերագրեր և ազգագրական նյութեր։ Պատմական գիտությունների դոկտոր Սմբատ Տեր-Ավետիսյանը հետագայում ղեկավարել է Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հնագիտության բաժինը, եղել է նաև Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի վարիչը։

1915 թվականի եղեռնի ընթացքում բարբարոսաբար ավերվել էին նաև Մուշի միջնադարյան հայ մշակույթի և գրչության նշանավոր կենտրոնները՝ Մշո Սուրբ Կարապետ և Մշո Սուրբ Առաքելոց վանքային համալիրները: Բայց մինչ այդ ջարդարարները վաճառելու նպատակով տեղահանել և թաքցրել էին Մուշի եկեղեցիների գույքը, դռները, ձեռագրերն ու գրքերը տարբեր վայրերում:

Հայտնի է, որ 1-ին աշխարհամարտի ընթացքում թուրքական կանոնավոր բանակում գերմանական զինվորական խորհրդականների հետ մեկտեղ եղել են նաև գերմանացի հնագետներ: Նրանք պատերազմական գործողությունների թատերաբեմ դարձած տարածքներից պետք է ապահովեին առավել արժեքավոր մշակութային արժեքների տեղափոխումը Գերմանիա՝ Բեռլինի Կայսերական թանգարան: Այդպես, 1915-ի հայերի տեղահանությունների ժամանակ, թուրքական կառավարության թույլտվությամբ, տեղափոխվել և մեկ այլ տեղում պահվել էր նաև Մուշի Առաքելոց վանքի փայտյա դուռը: Սակայն դռան հետագա փոխադրմանը նախ խանգարել էր վրա հասած ձմեռը, իսկ հետո արդեն՝ ռուսական զորքերի առաջխաղացումը:

Միջնադարյան դուռը

Մշո Առաքելոց վանքի դուռը պատահաբար հայտնաբերում է Սմբատ Տեր-Ավետիսյանը 1916 թվականի ամռանը Վանա լճից 18 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող Բիթլիս քաղաքում: Նա ճանաչում է դուռը թուրքերի կողմից լքված և հայերի թալանված գույքով անկանոն լցված հերթական պահոցներից մեկում: Դուռը գտնվում էր կույտերից մեկի ամենահատակին՝ գորգերով ծածկված:

Առաքելոց վանքի դուռը հայ գաղթականների մի խմբի հետ դժվարությամբ հասցվում է Թիֆլիս, որտեղ տրվում է ի պահ Հայոց Ազգագրական ընկերության թանգարանին: Հետագայում արդեն անվանի հայագետ Աշխարհբեկ Քալանթարի ջանքերով դուռը 1921 թվականին Թիֆլիսից փոխադրվում է Երևան և հանգրվանում Հայաստանի պատմության թանգարանում: Հիմա այն, որպես Արևմտյան Հայաստանի դարպասների յուրօրինակ խորհրդանիշ, ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանի «Հայաստանը X-XIV դարերում» սրահում:

© Из архива Р.ШухянаՄշո Առաքելոց վանքի դուռը
Дверь монастыря Аракелоц в Муше - Sputnik Արմենիա
Մշո Առաքելոց վանքի դուռը

Մշո Առաքելոց վանքի մայր եկեղեցու փայտյա, երկփեղկանի, քանդակազարդ դուռը մշակութային ու պատմական մեծ արժեք ներկայացնող հուշարձան է: Այն ստեղծվել է 1134 թվականին: Դռան բարձրությունը 2,02 մետր է, իսկ լայնությունը՝ 1,42 մետր: Մեծ վարպետությամբ և նրբաճաշակությամբ փորագրված այդ դուռը` իրապես հայ միջնադարյան կիրառական արվեստի գլուխգործոցներից է հանդիսանում:

Պատմությունը պահպանել է դուռը ստեղծած երեք հայ վարպետների անունները` փորագրիչներ Թորոս, Գրիգոր և Ղուկաս: Ստեղծման տարեթվի և հեղինակների անունների վերաբերյալ դռան վրա առկա է համապատասխան հայերեն արձանագրություն: Դռան փեղկերը ծածկված են երկրաչափական զարդանախշերով, շրջանակի աջ և ձախ կողմերը՝ կենդանակերպի, իսկ վերնամասը՝ հեծյալների բարձրարվեստ հարթաքանդակներով։

Առաքելոց վանքը

Մշո Սուրբ Առաքելոց կամ Թարգմանչաց վանքը հայկական միջնադարյան հռչակավոր վանքային համալիր է եղել:

Храм Сурб Карапет в Муше. Западная Армения - Sputnik Արմենիա
Մշո Սուրբ Կարապետ վանքի դռան ոդիսականը
Այն գտնվում էր Մուշ քաղաքից 5 կմ դեպի հարավ-արևելք: Ըստ ավանդության, վանքը 4-րդ դարում հիմնել էր Գրիգոր Լուսավորիչը ՝ կառուցելով այն Հռոմից բերված առաքյալների մասունքների վրա, և այդ պատճառով էլ այն կոչվել է Առաքելոց վանք: Անվանվել է նաև Թարգմանչաց վանք, քանի որ այնտեղ էին գտնվում մի շարք թարգմանիչ վարդապետների գերեզմանները։

Առաքելոց վանքն առավել հայտնի է դարձել 11-րդ դարից սկսած։ 14-րդ դարի վերջին այն ավերվել է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ, հետո կրկին վերականգնվել և 15-16-րդ դարերում դարձել է հայ գրչության նշանավոր և գործուն կենտրոնը։ Այստեղ է դարեր շարունակ պահվել «Մշո ճառընտիր» միջնադարյան հանրահայտ ձեռագիր մատյանը, որը հիմա գտնվում է Մատենադարանում: Վանքային համալիրի տարածքում է 1901 թվականին ընթացել Զորավար Անդրանիկի և Գևորգ Չաուշի հայդուկային խմբի հայտնի գործողությունը, որը պատմության մեջ է մտել «Առաքելոց վանքի կռիվը» անվանումով: Վանքը վերջնականապես ավերվել և լքվել է 1915 թվականի ցեղասպանությունից հետո:

Русская версия

Լրահոս
0