00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոմիտասը Դետրոյթի համար, Մանուկյանն՝ ամբողջ աշխարհի

© Mikerussell/CC BY-SA 3.0Памятник армянскому композитору Комитасу в Детройте
Памятник армянскому композитору Комитасу в Детройте - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումանը պատմում է, թե ինչպես միլիարդատեր Ալեք Մանուկյանի շնորհիվ Դետրոյթում հայտնվեց մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի արձանը։

— Պարոն Մանուկյան, մեր քաղաքի ո՞ր հատվածում կցանկանայիք տեսնել Կոմիտասի արձանը։ Ցույց տվեք ինձ այդ տեղը։

Ալեք Մանուկյանը թևանցուկ է անում քաղաքապետին, մոտեցնում պատուհանին և մատնացույց անում հենց քաղաքապետարանի պատուհանների տակ գտնվող փոքրիկ պուրակը։

— Այստե՛ղ։

— Շատ լավ: Համարեք, որ տեղն արդեն ձերն է։

1980 թվականին տեղադրվեց Կոմիտասի բրոնզաձույլ արձանը, և միայն հետո, շատ մոտ հեռավորության վրա կանգնեցվեց մեկ ուրիշը։ Այս անգամ արդեն Դետրոյթում ծնված, փառահեղ ամերիկացի բռնցքամարտիկ Ջո Լուիսի արձանը։

Спиридон Меликян, Комитас и Арменак Шахмурадян - Sputnik Արմենիա
Կոմիտասի առեղծվածը. ինչի՞ մասին էր լռում հանճարը

Հեղինակին հայտնի չէ, թե ինչպես էր այդ վայրն ընտրվել սևամորթ չեմպիոնի նկատմամբ երախտագիտությունն արտահայտելու համար, բայց մեր Կոմիտասի արձանը ժամանակին և ամենալավ տեղում կանգնեցրեց մի մարդ, որին մերժել հնարավոր չէր։ Չափից շատ բարեգործություններ էր արել միլիարդատեր Ալեք Մանուկյանն աշխարհում, Ամերիկայում, և, առաջին հերթին, Դետրոյթում։

Հայտնի միլիարդատերներ Ուորեն Բաֆետի և Բիլ Գեյթսի վերջին ակցիան, որով նրանք կոչ էին անում աշխարհի ամենահարուստ մարդկանց իրենց կարողության գոնե կեսը ծախսել բարեգործական նպատակներով, կարող էր նոր գաղափար թվալ, եթե չիմանայինք, որ անցյալ դարի սկզբին նույնն արել էր Ալեքս Մանուկյանը։ Չի կարելի ասել, որ միայն նա է նման բան արել, բայց որ առաջիններից մեկն է եղել, դա հաստատ է։

… Մանուկյանն Ամերիկայում հայտնվեց 19 տարեկանում՝ գրպանում ունենալով մի քանի տասնյակ դոլար, այսինքն՝ այդ առումով քիչ էր տարբերվում մյուս էմիգրանտներից։ Հաջողություն որսալու մոլեգին ցանկություն ունեին բոլորը, բայց ոչ բոլորին հաջողվեց հասնել դրան։ Ալեք Մանուկյանին հաջողվեց։

Մանրամասն չենք ներկայացնի երկար ու բարդ ուղու պատմությունը, որը հայ միլիարդատիրոջը աշխատանքային հաջողություն բերեց և ֆինանսական փառքի արժանացրեց (գործարանի բանվոր, դպրոցի ուսուցիչ, բիզնեսի սկսնակ), այլ ուշադրություն կհրավիրենք գլխավորին։ Նրան, ինչի հետ առնչվում ենք եթե ոչ ամեն ժամ, ապա հաստատ ամեն օր։ Հասկանալու համար՝ ինչի մասին է խոսքը, բավական է անցնել խոհանոց կամ մտնել լոգարան։

Անցյալ դարի հիսունականներին Ալեք Մանուկյանը ստեղծեց տաք և սառը ջրի օգտագործման համակարգ, որն աշխատում էր միակ բռնակն այս ու այն կողմ պտտելով։ Նորույթը պատենտավորեցին և արդեն 1954 թվականին սկսեցին միաբռնակ ծորակներ արտադրել։ Ալեք Մանուկյանի Masco Corporation ընկերության եկամուտը շատ արագ գերազանցեց տարեկան երեք մլրդ դոլարը և շարունակեց աճել։

Памятник Шарлю Азнавуру - Sputnik Արմենիա
Ազնավուրը՝ գյումրեցիներին. «Ես փոքրամարմին եմ, բայց հսկա արձանը ձեզ եմ թողնում»

Ի՞նչ եղավ հետո։ Շատ կարևոր մի բան` Ամերիկայի, եթե չասենք աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը խոստովանություն արեց։ «Ցանկացած անձնական հաջողություն և բարեկեցություն, եթե ազգին բաժին չի հասնում, ըստ իս՝ թունավոր մի բան է պարունակում իր մեջ», — ասաց Ալեք Մանուկյանը։ Տվյալ դեպքում «որևէ թունավոր» բան ասվածը նշանակում է «քո ունեցածը պինդ պահել ու ոչ մեկի հետ չկիսել»։ Նրա հետ համաձայն էին Մարի ու Լուիզ-Սիմոն Մանուկյանները` բարերարի կինն ու աղջիկը։

Մանուկյաններին անհանգստացնում էր այն, որ օտար երկրում հայտնված հայրենակիցներին ձուլման վտանգ էր սպառնում։ Նրանց բեռը թեթևացնելու համար Մանուկյանը դարձավ Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) և «Վարդանի ասպետները» կազմակերպության անդամ, ավելի ուշ՝ ասպետների Ավագ Սպարապետ։ Խնդիրը, որը նա որոշեց լուծել. «Երազանքս է Միության միջոցները բազմապատկել, որպեսզի մեր ազգային արժեքները և, առաջին հերթին, մեր մշակույթը, գիրն ու գրականությունը, այլևս չարհամարհվեն»։

Մանուկյանը AGBU-ն գլխավորեց 36 տարի։ Բարեգործական հիմնադրամի ակտիվիստներ Անահիտ և Տիգրան Թումաջյանները հակիրճ ներկայացնում են, թե ինչ արվեց այդ ընթացքում։

Եվ այսպես, Նյու Յորքում գտնվող Սուրբ Վարդան վանքը, Դետրոյթի Սուրբ Հովհաննես եկեղեցին և մշակութային կենտրոնը, Միչիգանի համալսարանի Հայոց պատմության, հայոց լեզվի և գրականության ամբիոնը, դպրոցները, գիմնազիաները, լաբորատորիայի կորպուսները, մարզային համալիրները և այլն, և այլն, և այլն։ Տորոնտո, Մոնրեալ, Դետրոյթ, Մոնտեվիդեո, Բուենոս Այրես. իրար ընդհատելով՝ Թումաջյանները քաղաքներ ու երկրներ են թվարկում։

Հայերին ապաստան տալու համար, ի նշան երախտագիտության, օգնեց մի շարք երկրների, կառուցեց հիվանդանոցներ, գրադարաններ, համալսարաններ և դպրոցներ։ Հայերն էլ, ի նշան երախտագիտության, Երևանի փողոցներից մեկն անվանեցին Ալեք Մանուկյանի անունով։

Հայտնի բարերարը մահացավ 1996 թվականին։

2007 թվականի հուլիսի 17-ին նրա և կնոջ աճյունները Դետրոյթից տեղափոխվեցին Էջմիածին և վերահուղարկավորվեցին Սուրբ Էջմիածնի գանձարան-թանգարանի կողքին, որը նույնպես կառուցվել էր նրանց միջոցներով։

Կհիշենք և Էջմիածնում լինելիս անպայման կայցելենք։

Русская версия

Լրահոս
0