00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուրջիևի առեղծվածը. հայրական տունն ու ծնողները

© Sputnik / Armenuhi MkhoyanДом мистического философа Георгия Гюрджиева в Гюмри
Дом мистического философа Георгия Гюрджиева в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյուրջիևագետներից շատերը գալիս են Հայաստան, այցելում Գյումրի՝ միստիկ փիլիսոփա երաժիշտ, պարուսույց, գրող Գեորգի Գյուրջիևի հետ կապված վայրեր, և նրա մասին որևէ տեղեկություն չգտնելով` հեռանում: Sputnik Արմենիան «Մշակութային հայրաքաղաք» նախագծի շրջանակում բացահայտում է Գեորգի Գյուրջիևին:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Ցավոք, ոչ բոլորը գիտեն, որ այսօր էլ Գյումրիում կան վայրեր, որոնք անքակտելիորեն կապված են հայազգի մտավորական, միստիկ, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի հետ, թեև դրա մասին հուշող ոչինչ չկա Գյումրիում: Հայրենի քաղաքի հետ Գյուրջիևի կապը բացահայտելու գործում Sputnik Արմենիային աջակցել է պատմաբան, գյուրջիևագետ Արթուր Նիկողոսյանը:

Այս տարին հոբելյանական է. նշվում է Գյուրջևի ծննդյան 140 և ծննդավայր Ալեքսանդրապոլում «Մարդու ներդաշնակ զարգացման ինստիտուտի» հիմնադրման 100 ամյակը:

Գյուրջիևագետները բոլորը գիտեն՝ Գեորգի Իվանի Գյուրջիևը ծնվել և մեծացել է Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում (Ալեքսանդրապոլ), հունադավան Իվան Գյուրջիևի՝ աշուղ Ադաշի և հայուհի Եվայի (Եվդոկիա Նալչաջյան) ընտանիքում: Ի դեպ, մայրը փաստաթղթերով Բագրատունիների հանրահայտ տոհմից էր՝ Եվա Թավրիզյան-Բագրատունի:

«Արխիվային փաստաթղթերում Գյուրջիևի հայրը նշվում է որպես Իոաննես Գյորգիադի, բայց քանի որ եկել էին Վրաստանից, թուրքա-պարսկական ընկալման մեջ Վրաստանը կոչվում է Գյուրջիստան, այդպես էլ նրանք կոչվել են Գյուրջիևներ, այսինքն` Գյորգիադիսի աղավաղած տարբերակը, բայց այդ մարդու անունը Իոաննես է, ևս մեկ վկայություն, որ խոսքը հունադավան հայի մասին է»,- նշում է պատմաբան Նիկողոսյանը։

Գյուրջիևը ծնվել է Ալեքսանդրապոլում, Տիխայա փողոցի թիվ 35 տանը: Այսօր այն Մատնիշյան փողոցն է: Նրա ծննդյան թվականը ընդունված է համարել 1877 թվականը:

Հայրը Գյումրիում հայտնի գուսան Ադաշն էր, որին 1918 թվականին գնդակահարեցին թուրքերը, իսկ մայրը` Եվան զտարյուն հայուհի էր:

Թաղամասը, որտեղ ծնվել է Գյուրջիևը հայտնի է որպես ուրմերի՝ հունադավան հայերի թաղամաս (Ուռում յափու): Խորհրդային տարիներին տունը վերակառուցվել է՝ տան 2-րդ հարկն ամբողջովին այդ տարիների կառույց է, բայց առաջին հարկը պատմական հայրական տունն է:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳեորգի Գյուրջիևի տունը Գյումրիում
Дом мистического философа Георгия Гурджиева в Гюмри - Sputnik Արմենիա
Գեորգի Գյուրջիևի տունը Գյումրիում

«Այսօր այն բոլորովին այլ ընտանիքի է պատկանում, ունի երկրորդ հարկ, բայց պատմականորեն միայն առաջին հարկն է պատկանել Գյուրջիևներին: Այս տանը 1877 թվականի հունվարի 6-ին ծնվել է մեծագույն միստիկ, թաքնագետ, հունադավան հայ աշուղ Ադաշի որդին՝ Գյորգի Գյուրջիևը: Հետո՝ 1882-1883 թվականներին, նրանք վաճառեցին այս տունը և մեկնեցին Կարս, բայց Գյուրջիևը պարբերաբար գալիս էր այս տուն»,- պատմում է գյուրջիևագետ Նիկողոսյանը։

Նա ցավով նշում է, որ այսօր Գյումրիում ոչ միայն փողոց չկա Գյուրջիևի անունով, այլ նաև այն տանը կամ փողոցում, որտեղ ծնվել է աշխարհահռչակ փիլիսոփան, այդ փաստը հավաստող ցուցանակ չկա:

«Ես ինքս ամոթ եմ զգում, հատկապես մեր հյուրերի առջև, որ քաղաքում ոչ մի բան չունենք Գյուրջիևի անունով: Կարելի է նույնիսկ փողոցի մի շատ փոքր հատված թեկուզ նրա անունով կոչել»,- ավելացնում է պատմաբանը:

Մեր հարցումները ցույց տվեցին, որ նույնիսկ այդ նույն փողոցում ոչ մեկը չգիտեր, թե ով է ապրել այդտեղ շատ տարիներ առաջ: Իսկ եթե հաշվի առնենք Գյուրջիևի նկատմամբ ամբողջ աշխարհում պահպանվող հետաքրքրությունը, ապա հարցը ճիշտ լուծելու դեպքում Գյումրին միայն ու միայն կշահի:

© Photo : Public domain Գեորգի Գյուրջիև
Георгий Гурджиев - Sputnik Արմենիա
Գեորգի Գյուրջիև

Գուրջիևի գաղափարները լայն ճանաչում են գտել ամբողջ աշխարհում նրա փիլիսոփայությամբ զբաղվող ինստիտուտների ու դպրոցների շնորհիվ, որոնք գոյություն ունեն աշխարհի շատ երկրներում: Գյուրջիևի ուսմունքը շարունակում է հետաքրքրել շատերին:

Այսօր էլ Գյուրջիևի գրքերը մեծ պահանջարկ ունեն աշխարհում` Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում, Ռուսաստանում: Սա բացատրվում է նրա ստեղծած երաժշտության և փիլիսոփայական գաղափարների նկատմամբ աճող հետաքրքրությամբ:

Русская версия

Լրահոս
0