ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Արցախի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 27-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտակ Բիշարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ օգոստոսի 27-ին, ժամը 02:30-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Արտակ Աղասու Բիշարյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: