ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 25-ին, ժամը 20:15-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:30-ի սահմաններում սուր աղիքային վարակի ախտանիշով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ԲԿ-ի մանկական բաժանմունք է տեղափոխվել զբոսաշրջության նպատակով ԼՂՀ մեկնած 12 երեխա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Մանրամասները ճշտելու նպատակով Գորիսի ԲԿ է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ սուր աղիքային վարակով Գորիսի ԲԿ են տեղափոխվել ԼՂՀ շրջագայության մեկնած 12 երեխա: Նրանցից տարիքով ամենամեծը 1999 թ.-ի ծնված է, ամենափոքրը՝ 2005:
Տուժածաների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչին, ԱԱԾ հերթապահին և ԼՂՀ ԱԻ ՊԾ ՃԿԿ ՕՀ փ/ծ ավագ լեյտենանտ Հարությունյանին: