ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Կրասնոդարի երկրամասում ավտոբուս է ընկել ծովը, 12 մարդ մահացել է։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է երկրամասի արտակարգ ծառայություններում աշխատող աղբյուրը։
«Վոլնա գյուղի մերձակայքում տեղի ունեցած դեպքի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, 12 մարդ է մահացել», – ասել է աղբյուրը։
Հաջողվել է փրկել 20 մարդու, ևս երեքի ճակատագիրը դեռ հայտնի չէ։ Աղբյուրի տվյալներով` ավտոբուսն ընկել է չորս մետր բարձրությունից։ Հիմնական պատճառ է դիտարկվում երթևեկության կանոնների խախտումը։
ՌԻԱ Նովոստիին երկրամասի վարչակազմից հայտնել են, որ մահացել է 6 մարդ, 4-ն անգիտակից վիճակում են գտնվում, ևս 10-ին որոնում են փրկարարները։ Կրասնոդարի երկրամասի իշխանությունները պատրաստ են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել վիրավորներին և զոհվածների բարեկամներին։
Ղրիմի փրկարարները ջրասուզակներով և հատուկ տեխնիկայով ծովային ջոկատ են ձևավորում, որը Կերչից կուղևորվի դեպքի վայր։