00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մահացել է հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունին

Բաժանորդագրվել
Ռուբեն Ռշտունին իր մասնագիտությանը հավատարիմ մնաց մինչև կյանքի վերջին օրը։ Նրա մահը լուրջ կորուստ է փաստաբանների հանրության համար։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Երևանում 74 տարեկան հասակում մահացել է հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունին։

Փաստաբանի դուստր Նարինե Ռշտունին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 26–ին, իսկ հուղարկավորությունը` օգոստոսի  27–ին։

Ռշտունին հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում։

Ռուբեն Վահանի Ռշտունին իր ողջ կյանքը նվիրել է իրավունքի ու օրինականության հաղթանակի և իրավաբանական չափանիշների գերակայությանը։

Ամենաբարձր որակավորում ունեցող փաստաբան, իր ոլորտի իսկական վարպետ Ռշտունին միշտ պաշտպանում էր արդարությունն ու ազնվությունը հասարակության մեջ։

Անգնահատելի է Ռշտունու դերը ժամանակակից հայ պետականության կայացման գործում։ Բավական է հիշել միայն, որ նա պաշտպանել է հայերի շահերը Սումգայիթի հայտնի իրադարձությունների մասնակիցների դատավարության ժամանակ։

Ален Берберян - Sputnik Արմենիա
Մահացել է Ալեն Բերբերյանը

Նա ազնվորեն ու քաջաբար էր կատարում հայի, քաղաքացու ու մասնագետի պարտքը։

Սումգայիթում աշխատում էր Ռուսաստանում հայտնի փաստաբան Պոլինա Շապոշնիկովայի հետ։ Այդ տարիներին նրանք միասին կարողացան լենինգրադյան հեռուստատեսությամբ սենսացիոն եթեր կազմակերպել և փաստեր ներկայացնել այդ օրերի իրադարձությունների վերաբերյալ։

Ղարաբաղյան շարժման սկզբին, ինչպես նաև դրան հաջորդող դժվար ու բարդ տարիներին նա իրավաբանական ու գործնական անգնահատելի օգնություն ցուցաբերեց ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավորներին`գրող Զորի Բալայանին ու Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ, աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանին, որը հացադուլ էր հայտարարել մոսկովյան հյուրանոցի համարում։

Sputnik Արմենիայի խմբագրությունը ցավակցում է Ռուբեն Ռշտունու հարազատներին ու բարեկամներին։

Լրահոս
0