ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Այսօր` օգոստոսի 25-ին, Փարիզում մեկնարկող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում իրենց ուժերը կցուցադրեն Գարիկ Բարսեղյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը, Լևան Բերիանիձեն։
Գարիկ Բարսեղյանը 59 կգ քաշային կարգում որակավորման փուլում կհանդիպի իսրայելցի Յուրի Հոլուբին, Վոլոդյա Ֆրանգուլյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում Ղազախստանի ներկայացուցիչ Դաուլեթ Նիյազբեկովն է:
Գերծանր՝ 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն պայքարը կսկսի 1/16 եզրափակչից և կգոտեմարտի որակավորման փուլում սլովակ-ղազախ զույգի հաղթողի հետ: