Գեղամ Մկրտչյան
Մի շարք շրջանավարտների հետ կապավոր Գեղամ Մկրտչյանը ևս ստացավ լեյտենանտի կոչում։ Տեղեկացնենք, որ այսօր` օգոստոսի 25-ին, Սարդարապատում տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։
«Իմ ծառայությունը շարունակելու եմ Արցախի Հանրապետությունում, նշանակվել եմ կապի պետ։ Դժգոհ չենք, գիտենք, որ դժվարություններ լինելու են, բայց դրանք պետք է պատվով հաղթահարել»,-ասաց Մկրտչյանը։