ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Նուբար Օզանյանը մահացել է օգոստոսի 14-ին Սիրիայում, որտեղ քուրդ ուժերի կազմում մարտնչում էր ահաբեկիչների դեմ։ Զոհված հրամանատարը եղել է թեժ կետերում։ 1988 թվականից կռվել է Պաղեստինում, 1992 թվականին` Ղարաբաղում, վերջին երկու տարիներին` Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ։
Նրան ազգային հերոսի կոչում են շնորհել։ Ծնվել է Թուրքիայում և երկար ժամանակ ապրել Հայաստանում։