Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում ստորագրել են Համատեղ հայտարարություն:
Ստորագրվել են նաև Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր:
Հայաստանի ու Թուրքմենստանի նախագահներն ընդգծել են, որ երկու երկրները կողմնակից են խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը։