ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի հանդիպմանը պատրաստվելիս Մոսկվայի «Արարատի» մարզիչ Պողոս Գալստյանը սրտի կաթված է ստացել մարզման ժամանակ: Այս մասին նշված է «Վկոնտակտե» սոցիալական ցանցում` «Արարատի» պաշտոնական էջում:
Թիմի բժիշկներն ու ֆուտբոլիստները ժամանակին օգնություն են ցուցաբերել։ 56-ամյա մարզչին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են։
Այժմ Պողոս Գալստյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։
«Բալթիկայի» հետ խաղում «Արարատի» ֆուտբոլիստները կմասնակցեն հատուկ խաղաշապիկներով, որոնց վրա Պողոս Գալստյանին նվիրված գրություն կլինի. «Արտուշիչ, մենք քեզ հետ ենք»: Գալստյանն այս ամիս է համալրել թիմի մարզչական շտաբը:
«Արարատ» — «Բալթիկա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: