ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Դասական ոճի ըմբիշ, Ռիո 2016-ի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի ներկայացուցիչ Արթուր Գալստյանը «Մոսկովսկի կոմսոմոլեցին»-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է մարզիկի առաջիկա ծրագրերի մասին։
«Հիմա մեր չեմպիոնը Հայաստանում է։ Նա նախատեսում է գտնել համապատասխան տարածք` Ստեփանակերտում հունահռոմեական ոճի ըմբշամարտի անվճար դպրոցի համար, որը նա նախատեսում է բացել 2018 թ.-ին, իսկ օգոստոսի 30-ին տեղի կունենա Միհրանի հարսանիքը»,- ասել է Գալստյանը:
Միհրան Հարությունյանի ընտրյալը երգչուհի, պարուհի Բեբիա Մակտինան է Աբխազիայից։
Նրանք իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցել էին ապրիլին։