ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 23-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:
Հանրապետության տարածքում օգոստոսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագության:
Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր մայրաքաղաքու ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 36-38 աստիճան, գիշերային ժամերին` 18-20 աստիճան տաքություն։