ԵՐԵՎԱՆ, 23 Օգոստոս — Sputnik. Թայվանի Թայփեյ քաղաքում շարունակվում է 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՀԱՕԿ մամուլի ծառայությունը, ծանրամարտի 85 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 364 կգ արդյունքով դարձավ փոխչեմպիոն: Առաջին տեղը զբաղեցրած ղազախ մարզիկին Կարապետյանը երկամարտում զիջել է մեկ կգ-ով:
Հայ ծանրորդը նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերեւում պահելով 170 կգ: Հրումում Կարապետյանը երկրորդն էր 194 կգ արդյունքով: