ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. 16:30-ի սահմանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակից Վրաստան է ուղևորվել Հայաստանի փրկարար ծառայության շարասյունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վրաստան են մեկնել հրշեջ-փրկարարներ, պարամեդիկներ։
Տեղեկացնենք, որ ավելի վաղ Բորժոմիի անտառներում բռնկված հրդեհը մարելուն աջակցելու խնդրանքով հարևան Վրաստանը դիմել էր Հայաստանին։ Վրաստանին աջակցություն են տրամադրում նաև Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը։