ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Հայ ծրագրավորողներն իրենց աշխատանքի նյութական գնահատականից դժգոհ լինելու բոլոր հիմքերն ունեն։ Այս մասին նշում է Yalantis ընկերությունը, որը որոշել է համեմատել տարբեր երկրների, այդ թվում հետխորհրդային երկրների ծրագրավորողների աշխատավարձերը։
Ընկերության հետազոտության մեջ ներառվել են Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ տվյալները։ Նշվում է, որ այս երկրներն աշխարհի ամենամեծ ՏՏ-շուկան են ձևավորել, որում ընդգրկված է 15 հազար մասնագետ և երկու հազար ընկերություն
Վերլուծությունը ցույց է տվել, որ Հայաստանում միջին մակարդակի մասնագետները մեկ ժամի համար ստանում են 23.5 դոլար, իսկ բարձրակարգ մասնագետները` 33.8 դոլար։ Մոլդովացի մասնագետների ստացած աշխատավարձը փոքր-ինչ գերազանցում է այս ցուցանիշը` 24 և 34.6 դոլար համապատասխանաբար։ Ամենաբարձր աշխատավարձը ստանում են ռուս մասնագետները` մեկ ժամի դիմաց` 26.1 և 37.6 դոլար։
Բալթյան երկրների մասնագետների աշխատավարձը ռուսների վարձատրությունից բարձր է մոտավորապես 20 տոկոսով, իսկ Արևելյան Եվրոպայի մասնագետներինը` 11 տոկոսով։