00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ գրականությունը և թատերարվեստը ծանր ու անդառնալի կորուստ կրեցին

© Sputnik / Asatur YesayantsПерч Зейтунцян
Перч Зейтунцян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստեղծվել է Պերճ Զեյթունցյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. 2017 թվականի օգոստոսի 21-ին, 79 տարեկան հասակում կյանքից հեռացավ արձակագիր, թատերագիր, սցենարիստ և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:  ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Պերճ Զեյթունցյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով` ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ:

Պերճ Զեյթունցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 23-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` օգոստոսի 24-ին, ժամը 12:00-13:30-ը, Կամերային երաժշտության տանը (հասցե՝ Իսահակյան 1):

Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Писательница Мариэтта Шагинян - Sputnik Արմենիա
Շահինյան, օ՛, դու իմ Շահինյան. հեռավոր Հայաստանի անվանի դուստրը

Պերճ Արմենակի Զեյթունցյանը ծնվել է 1938 թ. հուլիսի 18-ին, Ալեքսանդրիա քաղաքում (Եգիպտոս)։

1948 թ. ընտանիքի հետ ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ Ավարտել է Պյատիգորսկի (ՌՍՖՍՀ) հեռակա մանկավարժական ինստիտուտը, ապա Մոսկվայում՝ բարձրագույն սցենարական դասընթացները։ Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես խմբագրական կոլեգիայի գլխավոր խմբագիր, ՀԳՄ-ում՝ վարչության քարտուղար, «Պիոներ» մանկապատանեկան ամսագրում՝ գլխավոր խմբագիր, ՀՀ մշակույթի առաջին նախարար։

Հեղինակ է ժողովրդականություն վայելող բազմաթիվ վեպերի, թատերգությունների, թարգմանությունների։ Նրա թատերգությունները երկար տարիներ բեմադրվել են և այժմ էլ հաջողությամբ ներկայացվում են Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում։ Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունները թարգմանվել, առանձին գրքերով լույս են տեսել ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն և այլ օտար լեզուներով։ Անգլերենից թարգմանել, առաջին անգամ հայ ընթերցողին մայրենի լեզվով ներկայացրել է ժամանակակից անվանի հեղինակների։ Պ. Զեյթունցյանը Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Թիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ էր։

Շուրջ 35 գրքի հեղինակ է։ Նրա երկերից են՝ «Արշակ Երկրորդ», «Ոտքի′, դատարանն է գալիս», «Ամենատխուր մարդը», «Մեծ լռություն» և այլն։ Թարգմանել է Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին», «Կիլիմանջարոյի ձյուները», Գրեհեմ Գրենի «Խաղաղ ամերիկացին», Էրսքին Քոլդուելի «Տաք գետը» և այլն։

«Աստվածների կանչը» պիեսի համար արժանացել է ՀՍՍՀ պետական մրցանակի, «Խոր Վիրապ» պիեսի համար՝ Գրական պետական մրցանակի։ Պերճ Զեյթունցյանին շնորհվել են «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի և «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներ և այլ պարգևներ։

Լրահոս
0