ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Հայաստանում իրանական մշակույթի կենտրոնը պատրաստվում է հրատարակել Ղուրանի հայերեն թարգմանության նոր տարբերակը։ Այս մասին հայտնում է Abna24-ը։
«Հայաստանում իրանական մշակույթի կենտրոնը երկու տարի առաջ պատվիրել էր հայերեն թարգմանել Ղուրանը»,- հայտնել է Անդրկովկասում Իրանի մշակույթի գծով կցորդ Մաջեհիդ Մոքշին։
Նրա խոսքով` մահմեդականների սուրբ գրքի կեսն արդեն թարգմանված է։
Ղուրանի հայերեն թարգմանության նոր տարբերակը հասանելի կլինի Հայաստանում իրանական մշակույթի կենտրոնի և Երևանում գտնվող Երկնագույն մզկիթի կայքերում։