Ամբողջական խավարման գոտին կազմել է 113 կմ։ Ամերիկյան տարբեր նահանգների բնակիչները` արևելյանից մինչև արևմտյան ափը, վրաններ էին տեղադրել, զինվել էին տեսախցիկներով և հատուկ ակնոցներով, որպեսզի բաց չթողնեն արևի խավարումը։ Վերջին անգամ ԱՄՆ–ում նման երևույթի ականատես են եղել 99 տարի առաջ, հաջորդ խավարումը սպասվում է 2024 թվականին, սակայն այն կարող են տեսնել միայն մի քանի նահանգների բնակիչներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն ու նրանց որդին` Բերոն Թրամփը, ևս հետևում էին արևի խավարման պրոցեսին։

Արևի խավարում ԱՄՆ–ում, Օրեգոն նահանգ

Կիսամերկ կովբոյը կիթառ է նվագում և դիտում արևի խավարումը հատուկ ակնոցով

Լուսանկարչական տեխնիկայով «զինված»`ԱՄՆ բնակիչները դիտում են արևի խավարումը

Արևի խավարում ԱՄՆ–ում

ԱՄՆ բնակիչները դիտում են արևի խավարումը. Նեշվիլ, Թենեսի նահանգ

Մայք Սուսան դիտում է արևի խավարումը Մադրասում, Օրեգոնի նահանգ

Արևի ամբողջական խավարում ԱՄՆ–ում

ԱՄՆ բնակիչն ուզում է , որ իր կատուն էլ բաց չթողնի արևի խավարումը

Արևի ամբողջական խավարում ԱՄՆ–ում

Ալեքս Մեյսոնը քայլում է ճոպանի վրայով. Ջեքսոն Հոլ, Վայոմինգ, ԱՄՆ

Լուսնի ստվերը ԱՄՆ–ի վրա «СОЮЗ» միջազգային տիեզերանավից

ԱՄՆ–ում արևի խավարման ժամանակ ավստրալուհի Հելեն Մերտենը 20 մետր բարձրությունից ցատկում է լողավազան