00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիգրան Ներսիսյան. Զեյթունցյանի հերոսներին մարմնավորելը տաժանակիր աշխատանք էր պահանջում

© Sputnik / Arpi BeglaryanТигран Нерсисян в роли Согомона Тейлеряна в пьесе Перча Зейтунцяна
Тигран Нерсисян в роли Согомона Тейлеряна в пьесе Перча Зейтунцяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պերճ Զեյթունցյանը հրաժեշտ տվեց կյանքին, բայց նրա թողած հետքն անջնջելի է։ Լուռ ու զուսպ իր գործն արեց ու մտածելու բազմակետեր դրեց սկզբունքների ու ազգային գաղափարների հարցում։ Հենց այդ լուռ ամենախոսության մասին Sputnik Արմենիան զրուցեց նրա կրտսեր ընկեր Տիգրան Ներսիսյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի–Sputnik, Գոհար Սարգսյան.  Երբ Գերմանիայի դատարանն արդարացրեց հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանին, նա ճառ կարդաց` ինչո՞վ պիտի արդարացնեմ ինձ տրված կյանքը ու դիմեց բոլորին…

Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանն իրեն երջանիկ է համարում, որ մարմնավորել է Սողոմոն Թեհլերյանին Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսի համանուն ներկայացման մեջ։ Զեյթունցյանի մեջբերած այդ գաղափարը նրան էլ է մտածելու լուրջ տեղիք տվել։

Перч Зейтунцян - Sputnik Արմենիա
Կյանքից հեռացել է Պերճ Զեյթունցյանը

«Մենք արդարացնու՞մ ենք ցեղասպանության, Բաքվի և սումգայիթյան ջարդերի զոհերի, մեր զինվորների` մեզ պարգևած կյանքը։ Չէ՞ որ նրանցից կյանքը խլվում է, մեզ է բաժին հասնում»,–ասաց Ներսիսյանը։

Դերասանն ասում է, որ Զեյթունցյանի հերոսներին մարմնավորելը միշտ բարդ է տրվել իրեն։

«Դժվար էր մարմնավորել նրա ստեղծած հերոսներին, որովհետև նա այնպիսի տեքստեր էր դնում, իմաստ, այնպիսի խորհուրդ կար այդ ամենի մեջ, որ ամեն ինչը, եթե քո միջով չէիր անցկացնում և տաժանակիր աշխատանք չէիր կատարում, դա չէր կարող ազդեցություն ունենալ հանդիսատեսի վրա»,–պատմեց նա։

Գործը թողած` կար Ներսիսյան–Զեյթունցյան ընկերություն։ Դերասանն ասում է` ավագ ընկերը շատ չէր խոսում, ավելի հաճախ լռում էր, բայց մի բառով կարող էր ծիծաղեցնել ու մտածելու տեղիք տալ։

«Մի առիթով հարցրի` ինչու՞ մեր օլիգարխները չեն գիտակցում մշակույթի կարևորությունը, սատար չեն կանգնում, երկար դադար տվեց ու ասաց` ի՞նչ ասեմ, Տիգրան ջան, «3 խոզուկները» չեն կարդացել»,–ժպիտով հիշեց Տիգրան Ներսիսյանը։

Վերջին պիեսը, որ գրեց Զեյթունցյանը, կրտսեր ընկերոջ բազմաթիվ հորդորների շնորհիվ էր։ Արդեն վատառողջ էր, գրելու ցանկություն չուներ, բայց արեց դա. ևս մի հանճարեղ գործ` «100 տարի անց»։ Ինչպես անունն է հուշում, այն նվիրված էր հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին։

Հարյուր տարի անց Ջեմալ փաշայի ու նրան սպանած հայ վրիժառու Արտաշես Գևորգյանի թոռները հանդիպում են Երևանում, խոսում 1915 թվականի եղելության մասին: Երկու թոռները չեն հաշտվում: Պիեսի վերջում բազմաթիվ հարցեր անպատասխան են մնում։

Պերճ Զեյթունցյանը 12 պիեսի հեղինակ է։ Դրանք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն։

Լրահոս
0